News.am. 24-11-2011- Ադրբեջանում բնակչության 95 տոկոսը վստահում է նախագահ Իլհամ Ալիեւին:
Այս արդյունքն է ստացվել բրիտանական Populus Limited կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքում: Հարցումը պատվիրել է Caspian Information Centre կազմակերպության տնօրեն Ջերալդ Ֆրոսթը: Նրա խոսքով, բնակչության 96 տոկոսը հավանության է արժանացնում երկրում վարվող քաղաքականությունը:
Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը հաղորդում է, որ Caspian Information Centre-ի ղեկավար Ջերալդ Ֆրոսթը լոբբիստական գործունեություն է իրականացնում Ադրբեջանի համար: Թերթը գրում է, որ հարցման արդյունքներն ուղղակի անհավանական են, քանի որ Ադրբեջանի բնակչության բացարձակ մեծամասնությունը դժգոհ է նախագահի իրականացրած քաղաքականությունից եւ հոգնել է Ալիեւների անդադար կառավարումից:
«Նման կենտրոնները փորձում են կեղծելով դրական իմիջ ստեղծել Ադրբեջանի կամ Ղազախստանի նման ավտորիտար երկրների համար»,-եզրափակում է «Ազադլըգը»:

No comments:
Post a Comment