Wednesday, November 16, 2011

Էշթոնն ու Մամեդյարովը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

Tert.am. 15-11-2011- Այցով Բաքվում գտնվող Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսին Էշթոնն ասել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը։
«Եվրամիության դերակատարությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համեմատությամբ, որոշ չափով տարբերվում է։ Սակայն ԵՄ–ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը։ Արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք նաև ղարաբաղյան հիմնախնդիրը։ Հնարավոր է՝ որոշակի փոլում կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ կազմակերպվեն։ Մենք այսօրվա հանդիպմանը քննարկել ենք նաև այդ հարցը»,– ասել է Էշթոնը։

No comments: