Wednesday, November 30, 2011

Ստեղծվել է ծրագիր, որը նկարների վրա գտնում է Ֆոտոշոփի հետքերը

Tert.am. 29-11-2011- Ամերիկացի ծրագրավորողները մշակել են հատուկ ալգորիթմ, որը գտնում ու նշում է նկարների այն հատվածները, որոնք «ուղղվել են» Photoshop ծրագրի միջոցով: Հանի Ֆարիդի և Էրիկ Կիի ստեղծած ալգորիթմը ցույց է տալիս՝ քանի տոկոսով է մշակած նկարը: Նրանց խոսքով՝ գովազդային լուսանկարների թվային մշակումը շատ հաճախ առաջացնում է ոչ միայն սպառողների, այլ նաև պետական մարմինների դժգոհությունը: Այս մասին հաղորդում է PCNews.am-ը:
Այսպես, 2009-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունն արգելեց Olay ընկերության աչքերի շուրջ մաշկի խնամքի միջոցի գովազդը, որտեղ պատկերված էր չափից դուրս «ֆոտոշոփած» մոդել:
Proceedings of the National Academy of Sciences-ը գրում է, որ Ֆարիդն ու Կին ստեղծել են հատուկ չափանիշներ՝ վերլուծելով նկարների մշակման ժամանակակից տեխնոլոգիաները: Ալգորիթմը ստուգում է նկարն՝ ըստ այդ չափանիշների և գտնում Photoshop-ի հետքերը:

No comments: