- Վերջին շրջանում տեղի ունեցած պաշտոնանկությունները, ձեր կարծիքով, հետեւանք էին ներիշխանական դաշտում լարվածության, հակամարտությա՞ն, թե այդպես Սերժ Սարգսյանն իր թիկունքն է ամրացնում:
- Այս փոփոխություններով Սերժ Սարգսյանն իր շրջապատից հեռացնում է բոլոր նրանց, ովքեր քաղաքական գործընթացների ժամանակ վստահելի չեն լինի: Համենայն դեպս` հասարակությունն այդպես է մտածում` վերջին շրջանի այս փոփոխությունների վերաբերյալ: Սերժ Սարգսյանը հարմար ժամանակահատված է գտել իր շրջապատը մաքրելու եւ առաջիկա քաղաքական գործընթացներին նախապատրաստվելու համար: Հիմիկվանից է նա այդ գործընթացը սկսել, որովհետեւ իշխանական ճամբարում այսօր բավական մեծ լարվածություն կա: Ու քանի որ այս գործընթացները ժամանակի մեջ բուռն դրսեւորումներ կունենան, Ս.Սարգսյանը հիմիկվանից է ձեռնամուխ եղել շրջապատը մաքրելուն: Ես վստահ եմ, որ Հայ ազգային կոնգրեսի առաջիկա հանրահավաքները աննախադեպ բազմամարդ կլինեն, ինչի հետեւանքով կարող է սասանվել իշխանության կայունությունը: Ուստի, հիմիկվանից Ս. Սարգսյանն ազատվում է այն ուժերից, որոնք այդ ժամանակ կարող են խաղեր տալ` այդպես ցույց տալով իր ներքին վախը:
- Եթե ասում եք՝ Սերժ Սարգսյանն իր շրջապատից հեռացնում է նրանց, ում չի վստահում, արդյոք այդ համատեքստում ինչպես հասկանալ «գորշ կարդինալի» համբավ ունեցող նրա փեսայի հրաժարականը:
- Այդ քայլը թիմում բալանսի բերելու, վստահություն ստեղծելու համար էր արված: Նաեւ փորձում է ցույց տալ, թե նա բացարձակ «գորշ կարդինալ» չի, առավել եւս, որ նույն ՀՀԿ-ում խոսակցություններ էին գնում, որ քաղաքական ողջ գծի ողջ որոշողը փեսան է: Հետաքրքիր քայլ է սա: Ու ես չեմ կարծում, որ իր փեսան այս ամենի արդյունքում խաղից դուրս է մնացել: Ընդհակառակը` կարծում եմ, որ դրանով կերտվում է նրա ապագան: Ես այդտեղ տեսնում եմ ճանապարհ, որն ավելի կարճ տարբերակով նրան հասցնում է իշխանության: Բայց դա վնասակար կլինի այդ մարդու համար:
- Իշխանական ճամբարում տեղի ունեցող գործընթացներն ինչպե՞ս են անդրադառնում ընդդիմության հետագա ռազմավարության վրա:
- Դեռ մինչեւ այս գործընթացները սկսվելը Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ կլինեն անսպասելի իրադարձություններ: Սա նշանակում է, որ մինչ իշխանություններն իրենց քայլերն անում են, մենք այդ մասին ունենում ենք ինֆորմացիա: Եվ ունենում ենք ինֆորմացիա ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական հարցերում նրանց քայլերի մասին: Ինչեւէ: Բայց ընդդիմությունն իր քայլերն անելիս պետք է մոռանա, թե իշխանությունն ինչ է անում: Իշխանության քայլերը հարցազրույցների ու հոդվածների համար վերլուծական թեմաներ են: Իսկ ընդդիմությունը պիտի կենտրոնանա մի բանի վրա. ինքն այս երկրում ունի իր էությամբ, իր մտածելակերպով ընդդիմադիր ժողովուրդ, որն ուզում է անհապաղ փոփոխություններ: Եվ Կոնգրեսը պետք է գտնի այդ քաղաքացիներից յուրաքանչյուրի սրտին հասնելու ուղիներ, քաղաքացու ցանկություններն իրականություն դարձնելու հույս ներշնչի: Ընդդիմությունը պետք է զբաղվի միայն ու միայն այդ ուղղությամբ: Ընդդիմությունը պետք է անխոնջ աշխատանք տանի ու այդպես բոլորին ամենապատեհ օրը պետք է համախմբի Ազատության հրապարակում: Եվ այդպես հասարակությունն իր ներկայությամբ ցույց կտա, որ ընտրությունների մասնակցող հայ բնակչության հիմնական մասն այստեղ է կանգնած` Ազատության հրապարակում: Ու այդ մարդկանց ավելացնես նաեւ իրենց ընտանիքի անդամների թիվը, կասես՝ սա իմ քվեն է, արդեն հաղթել եմ:
- Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ակնարկեց հերթական ընտրություններին նախապատրաստվելու մասին:
- Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում չի օգտագործել «հերթական ընտրություններ» բառակապակցությունը, չկա մի տեղ, որտեղ նա խոսի այդ մասին: Այլ նա խոսել է ընտրությունների եւ ընտրություններում արդարություն ապահովող մեխանիզմների մշակման մասին: Այսօր «Հանրապետություն» կուսակցությունն էլ է ժամանակավրեպ համարում հերթական ընտրությունների մասին խոսելը: Կգա հերթական ընտրությունների ժամանակը, ու եթե մինչ այդ հասած չենք լինի արտահերթի, ապա Հայ Ազգային Կոնգրեսը պարտավոր կլինի մասնակցել քաղաքական ցանկացած գործընթացի` այդ գործընթացն օգտագործելու համար՝ սեփական նպատակներին հասնելու:Այնպես որ, եթե ժողովուրդն ուզում է, որ վաղը արտահերթ ընտրություններ լինեն, ապա պետք է միայն մեկ բան անի. համախմբվելու է ու 200, 300 հազար հոգով գալու է Ազատության հրապարակ: Գալու է` ասելու, որ չի վստահում հերթական ընտրություններին եւ ուզում է արտահերթ ընտրություններ: Այդպես ժողովուրդն իր հավաքականությամբ ցույց է տալու, որ ընտրությունների հանդեպ կասկած կա: Եվ ընտրությունների հանդեպ կասկածն ազդում է թե աշխարհաքաղաքական մեր դիրքի, թե տնտեսության, թե ներդրումների, թե ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Առավել եւս, որ այսօր հայ իշխանավորներն իրենք են երբեմն-երբեմն անկեղծանում` ասելով, թե Հայաստանի ժողովրդավարացումը մեր թիվ մեկ խնդիրն է, եւ իրենք պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները ՀՀ պատմության մեջ լինեն ամենաարդարը:
- Այսինքն՝ արդար ընտրությունների մասին հայտարարություններն ինքնախոստովանություննե՞ր են:
- Այդ ինքնախոստովանությունները հերթական իմիտացիան էին եւ դրսում դրա գիտակցությունը հասկանալու հետեւանք: Մարդու հանդեպ արդար պետք է լինել, չպետք է ստել: Չպետք է խոսել արդար ընտրություններից, դրանց բացարձակ անհրաժեշտությունից, հետո օրենքը խախտելով դպրոցներում ու մանկապարտեզներում կուսակցական տոմսեր բաժանել: Չպետք է խոսել դատական իշխանությունում տեղի ունեցող անարդարություններից, մեղադրել դատավորներին, դասախոսներին, ուսուցիչներին կաշառք վերցնելու մեջ, երբ դու ինքդ պետության ամենաբարձր պաշտոնը ինքդ խախտումով, կեղծիքով, մարտի 1-ով բռնազավթել ես. քո ընտրությունն իսկ կասկածի տակ է` առաջին իսկ օրվանից, քանի որ խախտված է ամենահիմնական օրենքը` Սահմանադրությունը: Հետեւաբար մյուս օրենքների խախտումը երկրորդական է: Այս ենթատեքստում է հետագա զարգացումների իմաստը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 11-11-2011.

No comments:
Post a Comment