«Լրագիր» 12-11-2011- Վերջերս, մի խումբ ակտիվ երիտասարդների հաջողվեց կասեցնել Թռչկանի ջրվեժի փոխարեն ինչ որ տխմար հիդրոկայան կառուցելու փորձը: Սա վերջին տարիներին թերեւս ամենամեծ հպարտանալու առիթն է մեզ համար:
Ես հպարտանում եմ նրանցով, որովհետեւ նրանք չկոտրվեցին, հաշվի չառան ոչ ցուրտ, ոչ շոգ, գնացին ու կանգնեցին տեխնիկայի առաջ, թույլ չտալով բնության մի անկյուն եւս ապականել:
Ես հպարտանում եմ, որ նրանք չխաբվեցին, պատկան մարմինները չկարողացան խաբել, եւ նրանք կանգնեցին մինչեւ վերջին բուլդոզերը դուրս կգա տարածքից:
Ես հպարտանում եմ նրանց բռնած հաղթանակի շուրջպարով, նրանց սափրած գլուխներով, ինչն ի վերջո հաստատ հանգեցնելու է մի նոր՝ «քաչալների շարժման», որի վրա աճելու են մեր հույսերը:
Ես հպարտանում եմ նրանցով, որովհետեւ վաղը նրանք Շաքիի «ռուբիլնիկն» են վերջնականապես տեղահան անելու, փրկելու են Սեւանն ու Հրազդանը, «բնության պահպանության» նախկին եւ ներկա նախարարներից:
Ես հպարտանում եմ նրանցով, որովհետեւ վաղը նրանք են կանգնելու ընտրատեղամասերում, ու թույլ չեն տալու որեւէ կեղծիք:
Ես հպարտանում եմ նրանցով, որովհետեւ ի վերջո միայն նրանք կարող են քանդել երեք նախագահների փակ շրջանն ու բացել քաղաքացու ճանապարհը:
Հերբերտ Քոչինյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment