Saturday, November 12, 2011

Իշխող կուսակցության ֆաշիզմի հովերը

«Լրագիր» 12-12-2011- Հայաստանի մեդիադաշտն ու սոցիալական ցանցերը ակտիվորեն անդրադառնում են վարչապետի մասնակցությամբ հայտնի հեռուստանյութին, ուր վարչապետը թողնում էր մեղմ ասած “ոչ սովորական” տպավորություն:
Բայց, թերեւս ոչ պակաս կարեւոր է ոչ միայն այն, թե ինչպես էր խոսում վարչապետը, այլ նաեւ այն, թե ինչ էր խոսում:
Նա խոսում էր բարձր տրամադրության մասին, ապագա հաղթանակների մասին, որ ըստ նրա լինելու են շախմատում եւ ֆուտբոլում: “Եվ այդ ներուժը այս դահլիճում է”, հայտարարում էր Տիգրան Սարգսյանը:
Թերեւս արժե ուշադրություն դարձնել հենց այդ տոնայնությանը՝ “այդ ներուժը այս դահլիճում է”: Իսկ դահլիճում հավաքվել էր Թաթա լսող երիտասարդությունը, որովհետեւ ՀՀԿ-ն երիտասարդության օրվա առիթով Թաթայի համերգ էր կազմակերպել:
Միգուցե Թաթա լսող երիտասարդությունը ֆուտբոլային ներուժ պարունակի, բայց հազիվ թե շախմատային ներուժ պարունակող երիտասարդությունը երիտասարդության օրվա առիթով Թաթայի համերգին հավաքվի:
Սակայն խնդիրը միայն դա չէ: Տիգրան Սարգսյանն այդ պահին գուցե միայն ֆուտբոլն ու շախմատը մտաբերեց, բայց անշուշտ նկատի ուներ այլ հաղթանակներ եւս, հետեւաբար նկատի ուներ, որ դահլիճում այլ հաղթանակների ներուժ էլ կար:

No comments: