“Հայացք” թերթը բացառիկ հարցազրույց է հրապարակել ՀՀ նախագահի հոր` Ազատ Սարգսյանի հետ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Գիտեի, որ հաջորդ օրը պետք է հանդիպեմ հանրապետության նախագահի հայրիկի հետ: Փորձեցի տեղեկություններ հավաքել: Այն, ինչ լսեցի, զարմացրեց: Ամեն ինչ մեր կյանք ներխուժած չափանիշներին հակառակ էր: Բակում հարևանների հետ նարդի է խաղում, շրջում է առանց թիկնապահի, իսկ շփումներում պարզ է ու անմիջական: Արդեն հաջորդ օրը` մեր հանդիպումից հետո, համոզվեցի, որ ստացածս տեղեկությունները ճիշտ են, մի բան էլ ավելի: Մարդու այս տեսակը այնքան է պակասում մեր օրերին` պարզ, բարի, շփվող:
Ազատ պապը ծանր կյանք է ապրել: Բայց երբեք չի տրտնջացել, անդուլ աշխատել է, ինչպես ինքն է ասում` 50 տարում իր տնօրեններից մի նկատողություն էլ չի ստացել: Միայն օգնել է ու լավություն արել: Իր ձեռքի աշխատանքով պահել ընտանիքը, տուն կառուցել, որդիներ ունեցել: Ու այսօր էլ մնացել նույն պարզ, բարի, անմիջական մարդը:
Ու անցած կյանքի տարիների բարձունքից նայելով` մի խորհուրդ ունի` սիրեք իրար, ընտանիք կազմեք, որդի ունեցեք: Մարդկանց պիտանի եղեք: Մնացած ամեն ինչ փուչ է:
-Հայրիկ, արմատներով որտեղի՞ց եք:
-Ես ծնվել եմ Գորիսի շրջանի Տեղ գյուղում 1929 թ.: Ծնողներս էլ նույն գյուղից էին: Դարբին եմ: 50 տարի աշխատել եմ «ՂարՄետաքս» կոմբինատում: Հաստոցների համար դետալներ էինք սարքում: 12 տնօրեն եմ փոխել, բայց երբեք ոչ մեկից մի նկատողություն անգամ չեմ ստացել: Ես իմ գործը խղճով եմ արել: Բայց, ճիշտն ասած, մի անգամ գնացել, տնօրենին բողոքել էին, թե Ազատը աշխատանքից դուրս փողով գործիք է սարքում: Նա էլ ասել էր` բա ինչ պետք է անի, երեք երեխա է պահում:
-Հիմա երևի այդ կոմբինատը չկա:
-Ես թոշակի անցա 1993 թ.: Իսկ կոմբինատը չկա: Հողին են հավասարեցրել: Ամեն անգամ այդ տեղով անցնելիս սիրտս մղկտում է: Բայց այս մասին չգրեք, չասեն, թե հետևներից խոսում եմ:
-Իսկ Ստեփանակերտ ինչո՞ւ տեղափոխվեցիք:
-1937 թ. հորս` Ավետիսին, աքսորեցին որպես տրոցկիստի: Այնինչ հայրս խելոք, ռանչպար մարդ էր` տրոցկիստն` ուր, ինքը` ուր: Իսկի չգիտեր` Տրոցկին ով է: Մեծ եղբորս, որ այն ժամանակ 9-րդ դասարանն արդեն ավարտել էր, ուզում էին դպրոցում աշխատանքի ընդունել, բայց հորս աքսորից հետո ասել էին` տրոցկիստի տղա է, ու չէին ընդունել: Դրանից հետո մայրս վախեցավ, որ կարող են նրա հետևից էլ գալ: Ու Ղուկասին ուղարկեցինք Ղարաբաղ` մորաքրոջս մոտ: Որոշ ժամանակ հետո մենք էլ` մայրս, ես, փոքր եղբայրս ու քույրս տեղափոխվեցինք Ստեփանակերտ: Այդ ժամանակ ես ութ տարեկան էի: Դպրոց էլ չընդունեցին: Ասացին` տրոցկիստի երեխա է: Մինչև երրորդ դասարան եմ սովորել:
Մայրս մեզ իր արյունով է պահել: Դոնոր էր: Արյուն էր տալիս, որ էրեխեքին հաց բերի: Տեղ գյուղում մայրս Զանգեզուրի տարազ էր հագնում, ճակատին արծաթե շղթա էր կրում: Ավանդապաշտ կին էր: Բայց երբ եկանք Ստեփանակերտ, բոլորը զարմանում էին նրա զգեստի վրա: Ստիպված էր սովորական շոր հագնել: Երբ դրանք առաջին անգամ հագավ, երեք օր տանից դուրս չեկավ` ամաչում էր:
-Մորս անունը Սաթենիկ էր, բայց նրան Քոլա էին ասում: Փոքրուց այնքան գեղեցիկ էր, ճերմակամորթ, որ ասել են` ոնց որ բամբակի քուլա լինի: Ու անունը մնացել է Քոլա: Բոլորի մայրերն էլ գեղեցիկ են, բայց իմ մայրն ուրիշ էր:
-Իսկ Ձեր հայրիկը վերադարձա՞վ:
-Ոչ: Այնտեղ էլ մահացավ: Չենք էլ իմանում` որտեղ, ոնց: Զորի Բալայանի հորն էլ էին աքսորել: Սաշիկը նրան խնդրեց, որ հետաքրքրվի, հարց ու փորձ անի, մի բան իմանանք: Մեկին գտան` հորս անուն, ազգանունով: Բայց ուրիշ մարդ էր:
-Իսկ Դուք հիմա Երևանո՞ւմ եք ապրում:
-Ոչ: Երեխեքն են եկել: Ես ու կինս միշտ Ստեփանակերտում ենք ապրում: Գրիգոր Լուսավորիչ 117: Որ գաք Ստեփանակերտ, հարցրեք դարբին Ազատի տունը: Տան տեղը ցույց կտան: Մեր դուռը միշտ բաց է: Իսկ Երևան գնում-գալիս եմ: Տղաներիս, թոռներիս եմ այցելում:
-Պատերազմի ժամանակ որտե՞ղ եք եղել:
-Իհարկե, Ղարաբաղում:
-Երևի թե շատ դժվար է եղել, ինչո՞ւ չեկաք Երևան:
-Իհարկե, դժվար էր: Պատերազմում ո՞նց կարող է հեշտ լինի: Բայց ինչպե՞ս գայի: Բա մեզ ի՞նչ կասեին, մեր տղաներին ի՞նչ կասեին: Եվ անունն ի՞նչ դնեինք, որ գայինք:
-Հայրիկ, լսել եմ, որ հարևանասեր մարդ եք ու բակում հարևանների հետ միշտ նարդի եք խաղում թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երևանում: Իսկ լա՞վ եք խաղում:
-Տանում էլ եմ, տանուլ էլ եմ տալիս (ծիծաղում է):
-Գիտեմ նաև, որ առանց թիկնապահի եք շրջում: Ճի՞շտ է:
-Տարիուկես առաջ կինս Լեչկոմիսիայում պառկած էր: Ընկել, ոտքը կոտրել էր: Բուժում էին: Ես էլ տաքսիով գնում-գալիս էի: Ասում էին` դո՞ւ էլ ես տաքսի նստում, ինչո՞ւ քեզ մեքենա չեն տալիս, թիկնապահ չեն տալիս: Ես էլ պատասխանում եմ` ինչի՞ համար: Ո՞ւմ եմ ինչ արել, որ թիկնապահով ման գամ:
-Դուք չեք արել, բայց կարող է` ուզենան Ձեր տղաներին ցավ պատճառել:
-Նրանք այս երկրի համար ցավող, աշխատող մարդիկ են: Ես հավատում եմ նրանց: Նրանք մարդկանց վատություն չեն անի:
Մի անգամ լսել եմ, թե իբր Ստեփանակերտում հինգհարկանի առանձնատուն ունեմ: Ասողները եկել են տեսել` ինչ հինգ հարկ, ինչ բան` երկու հարկանի սեփական տուն է, որ ես եմ կառուցել: Լևոնի ընկերներն էլ պատմում էին, ասում էին` ձեր տուն գալիս մտածում էինք` գնանք, ախրանան ներս չի թողնի, ծնողները մեզ չեն ընդունի: Բայց գալիս տեսնում են` ընդամենը փոքր դարպաս է` միշտ բաց:
-Ձեր տղաների ընկերները Ձեզ հյուր գալի՞ս են:
-Իհարկե, շատ: Մեզ հաճախ հյուր էր գալիս Վազգեն Սարգսյանը: Ես նրան շատ էի սիրում, հարգում: Հրաշք մարդ էր: Ափսոս:
-Հայրիկ, Ձեր տղաների անունները Դո՞ւք եք դրել:
-Չէ, մայրս` Սաթենիկը: Էդ իրավունքը նրանն էր:
-Հայրիկ, Ձեր տղաներից բնավորությամբ Ձեզ ո՞վ է ամենաշատը նման:
-Չեմ կարող ասել: Իրենք պետք է ասեն: Բնավորությամբ երեքն էլ տարբեր են, նաև բոլորով ընդհանրություններ ունենք:
-Նրա՞նք են իրենց մասնագիտությունն ընտրել, թե՞ Դուք եք խորհուրդ տվել:
-Իրենք են ընտրել: Ես չեմ ստիպել: Միայն թե ինչով կարողացել եմ, օգնել եմ: Մենակ, երբ Սաշիկը բանակից եկավ, ասել եմ` արի իմ գործը քեզ սովորեցնեմ: Չի ուզել: Ազատիչը (նկատի ունի Սերժ Սարգսյանին.- խմբ.) բանասիրականում սովորեց, Լևոնը` արևելագիտականում, իսկ Սաշիկը վարորդ էր:
Լևոնը որ սովորում էր, ամռանը գալիս էր մեզ մոտ, աշխատում էր: Ազատ ժամերին նստում էր, գիրք էր կարդում: Մարդիկ հավաքվում էին գլխին` յարաբ, էս էրեխան ի՞նչ է դառնալու, որ գրքի սենց սեր ունի: Սերժն էլ էր միշտ կարդում: Բայց Սաշիկը կարդալու հետ սեր չուներ:
-Ձեր որդիները հանրային մարդիկ են, նրանց բոլորը գիտեն, ճանաչում են: Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ո՞վ չի ուրախանա իր կայացած որդիներով: Ցանկացած մարդ էլ կուրախանա, երբ իր էրեխեքը հասնեն իրենց նպատակին:
-Իսկ ծնողի համար հարաբերությունների առումով տարբերություն կա՞, ասենք, իր տղան նախագա՞հ է, թե՞ ոչ:
-Էդպես ո՞նց կարելի է: Իհարկե, ոչ մի տարբերություն էլ չկա: Որդին որդի է:
-Քանի որ Ձեր որդիները հայտնի մարդիկ են, պատահում է, որ նրանց մասին և՛ լավն են ասում, և՛ վատը: Վատն ինչպե՞ս եք ընդունում, շա՞տ եք սրտնեղում:
-Բա, իհարկե: Հատկապես որ անտեղի է լինում, ավելի շատ եմ ցավում: Բայց լինում է նաև տեղին քննադատություն, որ մտածել է տալիս:
-Իսկ հաճա՞խ եք Ձեր տղաների հետ հանդիպում` հաշվի առնելով, որ զբաղված մարդիկ են:
-Գալիս եմ, եթե հարմար է լինում, հանդիպում ենք: Բայց որ չենք հանդիպում ու իմանում եմ` իրենց գործերը լավ են, առողջությունը լավ է, տանն ամեն ինչ նորմալ է, դա ինձ հերիք է: Իսկ ընդհանրապես ուշ-ուշ չենք հանդիպում:
-Իսկ թոռների՞ հետ:
-Իհարկե: Այսօր Ազատիչի մեծ աղջիկը կանչել է: Պետք է գնամ: Նոր ծնված թոռնիկին չեմ տեսել:
-Հայրիկ, քանի՞ թոռ ունեք:
-Երկուսը Սաշիկինն են, երկուսը` Լևոնինը, երկուսն էլ` Ազատիչինը: Ազատիչը նաև թոռ ունի, իսկ Սաշիկն ու Լևոնը դեռ չունեն: Լևոնի տղային նոր ենք ամուսնացրել:
-Կարոտո՞ւմ եք Ձեր երեխեքին, թոռներին:
-Վա՜յ, բա ո՞նց: Էս անգամ գալուց պառավը կռվեց հետս` շուտ-շուտ մի գնա, որ իրենք գան: Բայց փառք Աստծո, տղաներս միշտ էլ գալիս են: Իսկ թոռներին միշտ չէ, որ բերում են:
-Իսկ կա՞ն տոներ, առիթներ, որ ամբողջ ընտանիքով հավաքվում եք, նշում:
-Պատահում է: Օրինակ` ամսի 20-ին իմ ծնունդն էր: Բոլորով հավաքվեցինք: Մենք շատ կապված ենք միմյանց հետ:
-Երբ Ձեր որդին նախագահ դարձավ, Ձեր մեջ ինչ-որ բան փոխվե՞ց մարդկային առումով. հպարտացաք, գոռոզացաք:
-Գոռոզանալ` չէ, բայց հպարտ եմ, նաև ծանր պատասխանատվություն է: Ո՞վ չի ուրախանա իր տղայի հաջողությամբ: Ես իմ էրեխեքից արխային եմ: Գոհ եմ: Սևերես չեն անի: Նախագահը պետք է ժողովրդին հարգի, որ իրեն էլ հարգեն: Եթե չեմ սխալվում` այդպես էլ կա: Իսկ մարդկային առումով ոչինչ էլ չի փոխվել: Ես նույն մարդն եմ, իրենց հայրը:
-Հայրիկ, թոշակը Ձեզ ու Ձեր տիկնոջը հերիքո՞ւմ է:
-Հասկանում եմ` խոսքդ ուր ես տանում: Իհարկե, չի հերիքում, դեռ մեր ուզած պետությունը չենք, որ հերիքի: Տղաներս են օգնում, բնականաբար:
-Իսկ Դուք հավատո՞ւմ եք, որ տնտեսությունը ոտքի կկանգնի, ժողովուրդը լավ կապրի Ձեր տղայի իշխանության օրոք:
-Դե, մի մարդով չի լինի, մենակ նախագահը ի՞նչ կարող է անել: Ժողովուրդն էլ պետք է օգնի: Միասնական պետք է լինենք: Ու մի քիչ էլ հանդուրժենք ու համբերենք:
-Իսկ հաճա՞խ են Ձեզ խնդրում, որ միջնորդեք Ձեր որդիների մոտ, ինչ-որ հարցեր լուծեք:
-Իհարկե, պատահում է: Բայց ես բոլորին ասում եմ` ես որդիներիս գործերին չեմ խառնվում: Ուզում եք` գնացեք, ինքներդ խոսեք: Բայց մի դեպք եղավ: Ստեփանակերտում մեր փողոցը ասֆալտապատել էին, կիսատ թողել: Հարևաններն ասացին` գնա, կարող է` քո խոսքը անցնի: Գնացի կառավարություն, ընդունեցին: Այն ժամանակ վարչապետը Անուշավան Դանիելյանն էր: Ասաց` ամեն ինչ կանենք, հանգիստ գնա: Մի քանի օր հետո եկան, փողոցի այդ հատվածն էլ ասֆալտապատեցին: Որոշ ժամանակ անց Ազատիչը եկավ Ստեփանակերտ: Գնում եմ տուն, տեսնեմ` տանն է: Ասում է` պապա, դու դեպուտատ ե՞ս, որ գնացել ես կառավարություն: Ասում եմ` մի դեպուտատի չափ է՞լ չկամ: Ասում է` դու դեպուտատից էլ մեծ ես, բայց դեպուտատ չես:
Բայց կարևորը` ճամփեն սարքեցին:
-Հայրիկ, կյանքում ամենակարևորը ի՞նչն է:
-Էրեխեքը, թոռները, ծոռները: Էրեխեքի ուրախությունը: Որ նրանք իրենց մուրազին հասնեն: Երեխա ունենան: Ամենալավ բանը դա է: Ինձ ոչ ոսկի է պետք, ոչ էլ ունեցել եմ: Ու բոլորին էլ մաղթում եմ` երեխա ունենան, ուսման տան, հասցնեն իրենց նպատակին: Հասարակությանը, երկրին պիտանի լինեն:
Հ. Գ. Հարցազրույցն արվել է ս. թ. հունիսի սկզբին

No comments:
Post a Comment