Saturday, November 26, 2011

Ադրբեջանի ԱԻՆ ղեկավարը գլխացավանք է դարձել Իլհամ Ալիեւի համար

News.am. 26-11-2011- Քեմալադին Հեյդարովը միշտ էլ գլխացավանք է եղել Ադրբեջանի ղեկավարության համար, սակայն իշխող կլանն, իր «օգուտն ու շահը» հաշվի առնելով, ձեռք չի տվել Հեյդարովին: Այս մասին նշում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը, վկայակոչելով իր հավաստի ներիշխանական աղբյուրները, գրում է, որ «արտակարգ» նախարարի` օրեցօր ուժգնացող ամբիցիաները ստիպում են համապատասխան մարդկանց անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, հայտնում է աղբյուրը` շեշտելով, որ 2006-ին Հեյդարովին Պետական հարկային կոմիտեի նախագահությունից զրկելով` նշանակեցին Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, բայց Հեյդորովը շարունակում էր իր վերահսկողության տակ պահել հարկային գործերը: Ավելին, վերջերս Հեյդարովի անունը շատ է շրջանառվում նախագահի հավանական թեկնածուների ցուցակում, ինչը «վերեւներին» նրանից ազատվելու մասին մտորումների տեղիք է տվել:

No comments: