Zham.am. 29-11-2011- Լևոն Տեր – Պետրոսյանի վերջին ելույթը նոյեմբերի 25-ի հանրահավաքում քննարկման թեմա է դարձել ոչ միայն ՀԱԿ-ի ներսում, այլ նաև լայն հասարակական - քաղաքական շրջանակներում: Նրա նոր շեշտադրումները` «ԲՀԿ-ի խնդիրը» և «Հայաստանն առանց Սերժի» նոր կարգախոսը շատերի մոտ առաջացրել են զարմանք և շփոթվածություն: Եվ նրա ելույթի շուրջ հնչում են մի շարք հարցադրումներ, որոնց պատասխանը շատերը չունեն և չեն պատկերացնում:
Այսպիսով, հիմնական հարցերը, որոնք առաջ են քաշվում այդ կապակցությամբ, հետևյալն են.
ա/ Ի՞նչ եղավ Սերժ Սարգսյանի հետ երկխոսության խնդիրը, և ինչու՞ այն տապալվեց:
բ/ Ինչու՞ հիմա էլ Տեր – Պետրոսյանը առաջարկում է ԲՀԿ-ի հետ երկխոսել :
գ/ Ինչու՞ ՀԱԿ-ը չի գնում միայնակ վճռական գործողությունների:
դ/ Ինչու՞ ՀԱԿ-ը չկարողացավ հաղթանակ տանել 2008-ի մարտին:
ե/ Ո՞րն է լինելու ՀԱԿ-ի տեղն ու դերը 2012-ից 2013-ից հետո:
զ/ Ի՞նչ երաշխիք կա, որ Լևոն Տեր – Պետրոսյանը ՀԱԿ-ին կբերի «ճիշտ տեղ» և վերջնական պարտություն չի արձանագրի:
Ահա այս հարցերն են, որ հուզում են ՀԱԿ-ի կողմնակիցներին և նրանց հարող շրջանակներին:
Եվ քանի որ ՀԱԿ-ի ազդեցությունը մեր երկրում համակարգային բնույթ ունի, ապա կարծում ենք, որ այս հարցերի պատասխանները հետաքրքրում է նաև հասարակական- քաղաքական ավելի լայն շրջանակներին:
Եվ այդ իմաստով այս հարցադրումից ամեն մեկը մի առանձին նյութի թեմա է, և նրա պատասխանը` նույնպես, որի պատճառով էլ այն կարելի է վերլուծել փուլ առ փուլ:
Ավելացնենք նաև, որ այս հարցադրումների օբյեկտիվ փնտրտուքներն ու պատասխանները քաղաքագիտական տեսանկյունից օգտակար են ոչ միայն ՀԱԿ-ին, այլ նաև մյուս քաղաքական ուժերին և կենտրոններին:
Արտակ Հակոբյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment