Tuesday, November 8, 2011

Գոլդենշտեյն. Երուսաղեմի փողոցներում հայերի վրա թքողները թերարժեք հրեշներ են

News.am. 8-11-2011- Ինչպես ցանկացած կրոնում, այնպես էլ հուդայականության մեջ կան ֆանատներ եւ բարոյական հրեշներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց IzRus.co.il-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Գոլդենշտեյնը` մեկնաբանելով վերջերս իսրայելական մամուլում ի հայտ եկած այն տեղեկությունները, թե ուղղափառ կրոնական ուղղությունների տեղական ներկայացուցիչները թշնամանք են տածում հույն եւ հայ հոգեւորականների նկատմամբ: Մի քանի թերթեր նույնիսկ գրել էին, թե հայերի վրա բառացիորեն «թքում են» փողոցում:
«Դրանում ոչ մի նոր բան չկա: Մեր մի քանի «ուլտրակրոնականներ» վիրավորում են եւ նույնիսկ թքում են քրիաստոնյա հոգեւորականների վրա Երուսաղեմի փողոցներում: Վերջերս դրա համար մի հոգեւորական այդ հերձվածողներից մեկի ատամները փշրեց եւ արդարացվեց դատարանի կողմից»,-նշեց զրուցակիցը` հավաստիացնելով, որ նրանք, ովքեր թքում են հոգեւորականի վրա, գաղափար չունեն` նրանք հայ են, հույն, թե այլ մեկը:
«Նման կարգի հրեշների համար միեւնույն է, թե ում դարձնել իրենց թերարժեքության զոհը»,-ասում է Գոլդենշտեյն:

No comments: