News.am. 1-11-2011- Ադրբեջանում վերլուծաբանների հատուկ խմբեր են ստեղծվել, որոնք կազմակերպելու են 2013-ի կառավարության վերաձեւավորումն ու երկրում խաղաղ դրության ապահովումը, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով իր հավաստի ներիշխանական աղբյուրները:
«Խմբերից երկուսը բաղկացած են արտերկրից հրավիրված մասնագետներից, իսկ մյուս խմբերում ընդգրկված են տեղացի վերլուծաբաններ: Վերոնշյալ խմբերը միմյանցից անկախ հետազոտում են ներիշխանական օղակներում տեղի ունեցող փոփոխությունները ու տարբերակներ մշակում երկիրը ցնցումներից զերծ պահելու համար»: «Պոլիգոնը» նաեւ հայտնում է, որ աղբյուրի փոխանցմամբ դեկտեմբերին այդ խմբերը իրենց հաշվետվությունները ներկայացնելու են նախագահին եւ նրան մոտ կանգնած մարդկանց: Ըստ այդմ էլ, կազմակերպվելու են ընտրությունների ռազմավարությունը: Աղբյուրը նաեւ նշում է, որ ամենայն հավանականության Ադրբեջանում կիրականացվի ռուսական մեթոդը:
«Երբ Ադրբեջանի սահմանադրության մեջ կատարվեցին համապատասխան փոփոխությունները` կապված նախագահի անսահմանափակ ընտրման հնարավորության հետ, իրադրությունը բոլորովին այլ էր, սակայն արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ բռնապետական վարչակարգերն այլեւս կենսունակ չեն եւ Իլհամ Ալիեւի համար վտանգավոր է շարունակաբար զբաղեցնել նախագահ պաշտոնը: Այդ պատճառով էլ նախագահի պաշտոնը զբաղեցնելու է Մեհրիբան Ալիեւան, սակայն սկզբնական փուլում նա ստանձնելու է երկրի վարչապետի պարտականությունները»,-նշում է «Պոլիգոնը»:
Աղբյուրի խոսքով, առկա է հետեւյալ տարբերակը. իշխանության «հին գվարդիան» ամբողջությամբ փոխվում է եւ ձեւավորվում է «նոր գվարդիա»: Վերջինս պետք է լինի առաջին տիկնոջ խմբավորումը եւ նոր էջ բացի Արեւմուտք հետ հարաբերություններում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար ներքին պայքարը նոր երանգներ է ստանում, հատկապես, որ Իլհամ Ալիեւը վերջերս խուսափողական եւ ոչ հստակ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ: Մասնավորապես, «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, Իլհամ Ալիեւը պատասխանել է, որ հարցի կապակցությամբ դեռ որոշում չի ընդունել: Ըստ էության, դա լրջորեն անհանգստացրել է նախիջեւանյան կլանի ներկայացուցիչներին (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւ, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարով եւ ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբով): Պատճառն այն է, որ նման պայմաններում Մեհրիբան Ալիեւայի իշխանության գալը դառնում է շատ հավանական եւ իրականանալի:

No comments:
Post a Comment