Tuesday, November 1, 2011

Զվարթնոցի տաճարից անհետացել են հին կարասնե՞րը. ահազանգում է «Խոսքի իրավունքը»

News.am. 31-10-2011- «Խոսքի իրավունք» միավորման անդամները այսօր` հոկտեմբերի 31-ին ահազանգ են ստացել, որ Զվարթնոցի տաճարից անհետացել են հին կարասներ:
«Այցելուները մեզ պատմեցին, որ երբ նրանք ցանկացան պարզաբանել այս հարցը տեղում նրանց պատասխան չտրվեց: Մարդին պնդում են, որ այդ լռությունը համարժեք էր համաձայնության: Տաճարի այցելուները գտնում են, որ պետք է սահմանել խիստ վերահսկողություն մեր պատմության այս սքանչելի կոթողի հանդեպ: «Խոսքի իրավունք» միավորման անդամները առաջիկայում նույնպես կայցելեն եւ կպարզեն իրողությունը:
Այցելուները նաեւ հայտնում են, որ տեղում լուսանկարներ անելն արժե 1000 դրամ, սակայն այդ վճարի դիմաց նրանց չեն ստանում ՀԴՄ կտրոն»,-ասված է «Խոսքի իրավունք» միավորման հաղորդագրության մեջ:

No comments: