Panorama.am. 16-11-2011- Գործարար Սիլվա Համբարձումյանի փաստաբան Կարեն Թունյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` իր պաշտպանյալի անվտանգության ապահովման նպատակով հատուկ ծառայություն տրամադրելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Կարեն Թունյանը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա իրական վտանգ նման բռնության կիրառման և հաշվեհարդարի սպառնալիքի և շատ հնարավոր է` նորից կրկնվի կամ ավելի վատ ձևով կրկնվի, դիմել եմ ոստիկանապետին ու խնդրել, որ ոստիկանապետն օրենքով սահմանված կարգով հանձնարարի, որպեսզի իմ վստահորդ Սիլվա Համբարձումյանի անվտանգությունը համապատասխան կարգով ապահովվի», հավելեց փաստաբանը:
Նա ասաց, որ չի բացառում տիկին Համբարձումյանի նկատմամբ հարձակման հնարավորությունը: «Իմ մասնագիտությունն ինձ ստիպում է երբեք ոչինչ չբացառել, համենայնդեպս նման միջադեպերի կապակցությամբ, որովհետև շատ ավելի հեշտ է որևէ բան կանխել, քան լինելուց հետո մտածել, թե ինչու եղավ կամ ինչու այսպես պատահեց», -նշեց Թունյանը` նկատելով, որ բոլոր հիմքերը կան, որ որ ոստիկանությունը պահպանի տիկնոջ անվտանգությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 15-ին հարուցվել էր քրեական գործ Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա՝ ըստ որի Սյունիքի մարզպետը նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել իրեն: ՀՔԾ-ից տեղեկացրել են, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment