Wednesday, November 30, 2011

Բրիտանիան իր զայրույթն է արտահայտել Թեհրանում դեսպանատան հանդեպ տեղի ունեցածի վերաբերյալ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա հարձակումը լուրջ հետևանքներ է ունենալու Իրանի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քեմերոնը խայտառակություն է համարել այն, որ Իրանի իշխանությունները չեն կարողացել ցուցարարներից պաշտպանել դեսպանատան աշխատակիցներին: Իսկ հարձակումը Մեծ Բրիտանիայի վարչապետը որակել է որպես` անպատիվ և աններելի:
Հիշեցնենք, որ Իրանում հակաբրիտանական ցույց կազմակերպած ուսանողները ներխուժել էին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն և շենքում պատանդ էին վերցրել 6 աշխատակցի։
Նրանք նաև իջեցրել էին Մեծ Բրիտանիայի դրոշը, այրել այն և փոխարենը բարձրացրել Իրանի դրոշը։ Բացի այդ, ցուցարարները հանել էին դեսպանատան պատից կախված Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդի լուսանկարը։

No comments: