Saturday, November 26, 2011

Իսրայելի Քնեսեթի հանձնաժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

News.am. 25-11-2011- Դեկտեմբերի սկզբին Իսրայելի Քնեսեթի կրթության, մշակույթի եւ սպորտի հանձնաժողովը, որ գլխավորում է Ալեքս Միլլերը, քննարկելու է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Կոալիցիայի առանցքային գործընկերները տարակարծություններ ունեն այդ խնդրով, գրում է IzRus կայքը:
Դեկտեմբերի առաջին շաբաթում նախատեսված է հանձնաժողովի նիստը: Հարցը տվյալ հանձնաժողովին փոխանցելու որոշումը կայացվել է Քնեսեթի լիագումար նիստում այս տարվա մայիսին: Նախնական տվյալներով, Միլլերի ղեկավարած հանձնաժողովի անդամների մեծ մասը դեմ է Ցեղասպանության ճանաչմանը:
Նիստին մասնակցելու ցանկություն է հայտնել Կնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինը (Լիկուդ), ով մայիսին հրապարակայնորեն կողմ էր արտահայտվել Ցեղասպանության ճանաչմանը: Նիստին ներկա է լինելու նաեւ խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեեւ Էլքինը, ով 2008-ից ակտիվորեն աշխատում է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Նոյեմբերի 24-ին Ալեքս Միլլերը հայտարարել է, թե թույլ չի տա սկանդալային արարքներ նիստի ընթացքում:

No comments: