Saturday, November 26, 2011

Էրդողանի ներողությունն անտրամաբանական է. գերմանական մամուլ

Tert.am. 25-11-2011- Դերսիմի կոտորածների համար Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունն անտրամաբանական է։ Այս մասին գրում է գերմանական Märkische Oderzeitung պարբերականը։
«Էրդողանի հայտարարությունը, միևնույն ժամանակ, անտրամաբանական է, քանի որ թուրքական բանակը մեր օրերում, ճիշտ Դերսիմի իրադարձությունների պես, շարունակում է գործողություններ իրականացնել ինքնավարություն պահանջող քրդերի դեմ»,– գրում է թերթը՝ ավելացնելով. «Եթե մի թուրք վարչապետ ներողություն է խնդրում, անմիջապես ականջ է ծագում։ Նման իրավիճակում միտքդ է գալիս մոտ մեկ դար առաջ հարյուր հազարավոր հայերի սպանդը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուքրիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ներողություն է խնդրել նախկին իշխանությունների կողմից 1930–ական թվականներին Դերսիմում հիմնականում քրդերի դեմ իրականացված կոտորածի համար։
«Եթե հարկ է Դերսիմի կոտորածների համար պետության անունից ներողություն խնդրել, ես ներողություն եմ խնդրում»,– հայտարարել էր Էրդողանը։

No comments: