HayNews.am. 25-11-2011- Օրերս Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հրապարակայնորեն «ճանաչեց» 1930-ականների վերջին Դերսիմում իրականացված «դեպքերը»…Դրան հետևեց միջազգային, թուրքական և հայրենական մամուլի արձագանքը… Էրդողանը ներողություն է խնդրում «դեպքերի» համար (թուրքական մամուլ), որը միջազգային ու հայկական մամուլում դառնում է «ներողություն ցեղասպանություն համար»…
Ինչևէ, կցանկանայի ուշադրություն հրավիրել մի քանի մանրունքների վրա` փորձելով հիասթափեցնել մի շարք լրատվամիջոցների ու վերլուծաբան-մեկնաբանների «ուրախությունը» Էրդողանի ներողության վրա…
Փորձեմ ներկայացնել Էրդողանի իրական նպատակները, ինչպես նաև հուսախաբ անել բոլոր նրանց, ովքեր այս ներողությունը փորձում են կապել Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման ակնարկների հետ…
Միջազգային և հայկական լրատվամիջոցները ներկայացնում են, որ Դերսիմում եղել է քրդերի ցեղասպանություն: Իրականում այստեղ պետք է հիշել, որ այդ քրդերի մի զգալի մասը հայեր են, այո, հայեր:
Իսկ թե ինչպե՞ս … 1915-23 Ցեղասպանության ժամանակ մեծ թվով հայեր քաշվել էին Դերսիմ, որն իրենից բնական անառիկ ամրոց է ներկայացնում: Մեկ ցեղասպանությունից փրկված շատ հայեր իրականում մեկ այլ նոր ցեղասպանության զոհ դարձան:
Այստեղ որպես ճակատագրի հեգնանք կարելի է նշել այն փաստը, որ Դերսիմը ռմբակոծել է Թուրքիայի առաջին կին ռազմական օդաչու Սաբիհա Գյոքչենը, ով Աթաթուրքի որդեգրած դուստրն էր և… ազգությամբ հայ էր:
Հետո Էրդողանն իշխանության տարիներին իր միակ լուրջ հակառակորդին` քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ) բազմիցս «կծել» է արյունոք անցյալի համար` այդ կերպ միավորներ վաստակելով և ցածրացնելով Աթաթուրքի հետնորդներին:
Իսկ իսլամամետ Էրդողանի համար թիվը մեկ թիրախը Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուն է` Աթաթուրքի գործի շարունակողը…
Բնականաբար, Աթաթուրքին քննադատելը դեռ հղի է վտանգներով, ուստի նրա մերձավոր գաղափարակիցը շատ ավելի հարմար թիրախ է Էրդողանի համար, ով էլ չի զլանում ամեն կերպ ԺՀԿ-ին հիշեցնել իր մութ անցյալն ու իր ընդդիմադիրների երեսին ցեխ նետել` ապահովելով նաև իր իշխանության տոտալիտար ու ազատ գործունեությունը:
Եվ հետո, ումի՞ց է նա ներողություն խնդրում`ուղիղ քրդերի՞ց, մեկ այլի: Ոչ, նա ներողություն է խնդրում, մեղմ ասած, օդի մեջ: Իսկ ի՞նչ է նախատեսում այդ ներողությունը… Առայժմ փաստացի ոչինչ, զուտ քաղաքական հայտարարություն…
Իհարկե, ամեն դեպքում, Դերսիմի կոտորածները չի կարելի կապել Հայոց ցեղասպանության հետ. դրանք ամբողջովին այլ հարթություններում են…
Պետք է նշել, որ Հայոց ցեղասպանությունն ունի միջազգային նշանակություն, իսկ Դերսիմն ավելի տեղային բնույթ է կրում: Անհամեմատելի են նաև կորուստները ու չափերը… Հայոց ցեղասպանության զոհերի թիվն անցնում է 1,5 մլն-ը, մինչդեռ Դերսիմում այդ թիվը 30-60 հազար է: Այստեղ տեղին է հիշել այն, որ Էրդողանը հայտարարեց 14 հազար զոհերի մասին, ինչը խիստ իջեցված թիվ էր…
Ինչևէ, որպես ամփոփում նշեմ, որ Էրդողանն իր այս ներողությունով ցանկանում է մի քանի հարց լուծել , այն էլ` ներքաղաքական:
Էրդողանն այդ կերպ հերթական հարվածը հասցրեց ԺՀԿ-ին, մի փոքր ողջույն ուղարկեց քրդերին, իսկ Հայոց ցեղասպանության հետ կապելն այս ամենը և որոշակի հույսեր ունենալն ուղղակի պարապ զբաղմունք է այս դեպքում…
Հ.Գ. Իհարկե, որքան էլ տարբերություններ կան Հայոց ցեղասպանության և Դերսիմի կոտորածների միջև, ամեն դեպքում, զանգածային սպանությունն ու կոտորածը մնում է սպանություն ու կոտորած, իսկ մարդասպանը նույնն է` նույն հոգով ու նույն մտքով, ուղղակի այլ հագուստով…
Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment