Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Հունաստանում տեղի ունեցող Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրից առաջ, որ կկայանա այսօր՝ նոյեմբերի 11-ին, դարձավ մրցաշարի առաջատար: Հայաստանի հավաքականը առաջատար դարձավ այն բանից հետո, երբ նախավերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Հոլանդիայի ուժեղ թիմին, իսկ նախկին առաջատար Ադրբեջանն էլ 1,5:2,5 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը եւ Գերմանիայի հավաքականը 13-ական միավորով գրավում են համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերը, իսկ մրցաշարի երկարատեւ առաջատար Ադրբեջանը իջել է երրորդ հորիզոնական:
Հայաստանի հավաքականը անհաջող էր սկսել մրցաշարը, սակայն ընթացքում կարողացավ շտկել իրավիճակը եւ այժմ հիանալի հնարավորություն ունի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո նաեւ Եվրոպայի չեմպիոն դառնալ: Ի դեպ, հայ մարզասերները այդ առիթով սոցցանցերում գրում են, որ օրացուցային 11.11.11 խորհրդանշական օրը, որ այսօր է, կարող է դառնալ Հայաստանի հավաքականի հաջողության օր:
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի հենց Գերմանիայի թիմի հետ:

No comments:
Post a Comment