News.am. 11-10-2011- Գերմանիայում գործունեություն ծավալող Թուրք երիտասարդական միությունը (TGB) Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից 2005-ին ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը չեղյալ համարելու համար ստորագրահավաք է սկսել:
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` Գերմանիայում TGB-ի նախագահ Բեյհան Յըլդըրըմը հայտարարել է, թե իրենք կոչ են անում Գերմանիայում եւ դրանից դուրս ապրող բոլորին միանալ իրենց ստորագրահավաքին: «Գերմանիայի թուրքերը շատ տխրեցին, երբ Գերմանիայի ֆեդերալ խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Այդ օրինագիծը կրկին օրակարգ բերելու եւ չեղյալ հայտարարելու համար ստորագրահավաք ենք իրականացնում: խորհրդարանին կներկայացնենք նաեւ 1915-ի մասին պատմող 2 գիրք»,-ասել է Բեյհան Յըլդըրըմը` նշելով, թե նախատեսել են հավաքել մոտ 50 հազար ստորագրոթյուն:
No comments:
Post a Comment