Tuesday, November 8, 2011

Էրդողանի խորհրդականը կարեւոր քայլ է համարում Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործչի ձերբակալությունը

News.am. 8-11-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գլխավոր խորհրդական եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Յալչըն Աթդողանը վերջին շրջանում KCK-ի գործի շրջանակներում ձերբակալությունների խնդրի հետ կապված հարցազրույց է տվել Zaman-ի լրագրողին։
Թուրքիայի վարչապետի խորհրդականը՝ անդրադառնալով վերջին օրերին KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն-թուրքական դատարանը համարում է այն PKK-ի քաղաքական կառույցը)գործի շրջանակներում ձերբակալված պրոֆ. Բուշրա Էրսանլըին եւ Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր հրատարակած Ռագըփ Զարաքոլուի եւ մյուսներին, նշել է, թե ահաբեկչության դեմ 30-ամյա պայքարում այդ ձերբակալությունները ամենակարեւոր քայլն էին։ «KCK-ն ահաբեկչական կառույցի մի նոր աստիճան է։ Այն զարգացել է PKK-ից առանձին, սակայն ենթարկվում է PKK-ի առաջնորդ Մուրադ Քարայըլանին»,-ասել Էրդողանի խորհրդականը։
Ըստ Յալչըն Աթդողանի՝ թուրքական կառավարությունը նոր մեթոդներ է մշակում՝ կանխելու Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդից հրամաններ ուղարկելը PKK-ին։
Նշենք, որ Ռագըփ Զարաքոլուն հայտնի իրավապաշտպան եւ հրատարակիչ է Թուրքիայում։ Նրա գլխավորած «Բելգե» հրատարկչատանը տպագրվել են Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր։ Զարաքոլուն 2011-ի փետրվարին այցելել էր Հայաստան։

No comments: