Wednesday, November 2, 2011

Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալիս

Tert.am. 1-1-2011- Զբաղեցրած պաշտոնից կազատվի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Այդ մասին «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականին հաղորդել է ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որպես առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի շտաբի պետ՝ Հովիկ Աբրահամյանին։ Նա ընդունել է առաջարկը և նշել, որ սեփական նախաձեռնությամբ հրաժարական կտա ԱԺ նախագահի պաշտոնից, որպեսզի առաջիկա ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն ընտրությունների գործընթացի կազմակերպման վրա։

No comments: