Wednesday, November 2, 2011

Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի՝ UNESCO-ին անդամակցությանը

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (UNESCO) հրապարակած պաշտոնական տվյալների, Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին կազմակերպության անդամի կարգավիճակ շնորհելուն։ Հարավային Կովկասի երկրներից կողմ են քվեարկել նաև Թուրքիան, Իրանը եւ Ադրբեջանը: Վրաստանը ձեռնպահ է մնացել:
Միացյալ Նահանգները, մինչդեռ, ի պատասխան Պաղեստինին անդամի կարգավիճակ շնորհելուն։դադարեցրել է UNESCO-ի ֆինանսավորումը:

Ռադիոկայանը հիշեցնում է, որ երեկ Փարիզում անցկացված UNESCO-ի 36-րդ Գլխավոր համաժողովում ձայների 107 կողմ, 14 դեմ, 52 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշում կայացվեց Պաղեստինին որպես 195-րդ պետություն կազմակերպությունում ընդգրկելու վերաբերյալ։
Իսրայելը, Գերմանիան, Նիդեռլանդները, Շվեդիան եւ Միացյալ Նահանգները որոշման դեմ քվեարկող երկրների շարքում էին։
Միացյալ Նահանգները տարեկան շուրջ 70 միլիոն դոլար է նվիրաբերում UNESCO-ին, ինչը կազմում է այդ կազմակերպության ընդհանուր բյուջեի շուրջ մեկ քառորդ մասը։ Նոյեմբերին ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության համար նախատեսված գումարների մի զգալի մասը՝ շուրջ 60 միլիոն դոլար, փաստորեն չի փոխանցվի։

No comments: