Tert.am. 3-11-2011- Մեզանում քաղաքականության իմաստն աղավաղվել է, դարձել միջխմբային, միջկլանային պայքար, որի հիմական գործիքը ինտրիգներն են։ Մարդիկ սկսել են դրան սովորել, նայում են` եթե կա ինտրիգ, ուրեմն քաղաքական զարգացում է պարունակում։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց. «Քաղաքագետների միության նախագահ» Հմայակ Հովհաննիսյանը։ Այնինչ, ըստ նրա, քաղաքականությունը դասական իմաստով դա չէ. «մեզանում քաղաքանությանը գալիս է փոխարինելու միջանձնային նեղ խմբերի պայքարը երկրի օր-օրի նվազող ռեսուրսների վրա»:
Քաղաքագետը նշեց, որ քաղաքական հիմնական հարցը դարձել է՝ «ով ում մարդն է, ով ում բարեկամն է, ով ում ճրագն է», մինչդեռ երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առջև: «Ոստիկանապետը հրաժարական է տալիս, և նրա հարցազրույցներում յուրաքանչյուր երկրորդ նախադասությունը հավաստիքներ են, որ մինչև մահ-գերեզման հավատարիմ է մնալու Սերժ Սարգսյանին։ Բայց չէ՞ որ դա չէ նրա խնդիրը, նրա խնդիրը երկրի ներքին անվտանգությունն ապահովել է: Պետական ապարատում սկսվել է մի խլրտոց, թե ինչպես ապացուցել Սերժ Սարգսյանին իրենց հավատարմությունը, բայց իրականում Սերժ Սարգսյանին պետք էլ չէ ձեր հավատարմությունը, քանի որ նա կոչված է նորմալ կյանք ապահովելու սերունդներին»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
«Հետո էլի կլինեն պաշտոնանկություններ, քանի որ այս մթնոլորտը խորանում է, երբ բոլորը բոլորին կասկածում են ու դավադրություններ փնտրում, դա գալիս է նրանից, որ մարդիկ գործով չեն զբաղված ու չեն կարողանում առաջնայինը տարբերել երկրորդականից, իսկ առաջնայինը երկրի ճգնաժամը հաղթահարելն է, առաջնայինն այն է, որ չունենք պրոյեկտ, թե ինչպես ենք դիամակայելու այդ ճգնաժամին»,- նշեց քաղաքագետը:
«Ռուսերեն մի բառ կա՝ սամոյեդստվո, այ դա է բնութագրական ներկայիս վարչակարգին, այսինքն վարչական ապարատը ինքն իրեն կուտի»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ իշխանությունների վարած քաղաքականության մեջ չկան չափանիշներ. «խոսում են Գագիկ Բեգլարյանին հետ բերելու մասին, այդ դեպքում ինչո՞ւ եք հեռացնում, որ հետո վերադարձնեք, ո՞րն է չափանիշը, ի՞նչ է` նա քաղաքը զարգացնելու նոր կոնցեպցիա՞ է առաջարկել: Ուզում եմ իմաստ տեսնել նաև ոստիկանապետի փոփոխության մեջ»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով. «Անշուշտ, Վլադիմիր Գասպարյանը կոշտ մեթոդների և վարչարարության կոմնակի գործիչ է, բայց ինչ է, նա ներկայացրել է ինչ-որ ծրագիր, ինչ-որ կոնցեպցիա՞: Ակնհայտ տարբերությունն առայժմ այն է, որ Վլադիմիր Գասպարյանը կարողանում է կոշտ լինել լրագրողների հետ, տեղն է դնում նրանց, մինչդեռ Ալիկ Սարգսյանին դա չէր հաջողվում, նա անընդհատ բողոքում էր, որ միշտ ոստիկանությունն է դառնում քավության նոխազ»:

No comments:
Post a Comment