«Լրագիր» 3.11.2011- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, ընդգծելով Հայաստանում առաջիկա ընտրության կարեւորությունը, հայտարարել է, որ եվրաինտեգրման տեսակետից շատ կարեւոր է անցկացնել ազատ, ժողովրդավարական ընտրություններ: Գերմանիայի դեսպանն էլ հայտարարել է, որ այդ ընտրությունը կարող է կարեւոր դեր խաղալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կնքման համար:
Ի՞նչը կարող է Սերժ Սարգսյանին «խանգարել» անցկացնել ազատ ու արդար ընտրություն, առանց իրեն ու ՀՀԿ-ին վնասելու:
Ի սկզբանե ենթադրվում էր, որ խոչընդոտ կարող էր լինել Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը, որը սպառնում էր փողոց հանել ակտիվ քաղաքացիներին: Սակայն, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանին հաջողվել է չեզոքացնել այդ ուժին երկխոսությամբ, կամ հնարավոր է նույնիսկ խորհրդարանում տեղեր «խոստանալով»: Արդեն ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանը խաղի նոր կանոններ է որդեգրել. եթե նախկինում Հայ ազգային կոնգրեսը խոսում էր ռեժիմի փոփոխության եւ համակարգի լիակատար տրանսֆորմացիայի մասին, ապա ներկայում խնդիր է դրվում ապագա խորհրդարանում ունենալ այնքան տեղեր, որ հնարավոր լինի իմպիչմենտ հայտարարել: Այսինքն, կարելի է ենթադրել, որ եթե Կոնգրեսը մասնակի լուծի այդ խնդիրը եւ ստանա, ասենք, 15 տոկոս, նա առիթ չի ունենա վիճարկել ընտրությունը:
Էլ ով կարող է «խանգարել» ժողովրդի «ազատ կամարտահայտմանը»: Պաշտոնաթող օլիգարխնե՞րը, որոնք մինչ այժմ ձայներ են բերել ՀՀԿ-ին: Սակայն Սերժ Սարգսյանը ձգտում է չնեղացնել նրանց եւ չվերածել թշնամիների: Ասենք, նրանք չունեն քաղաքական հենարան, ուր կարող էին գնալ Սերժ Սարգսյանից նեղացած: «Ոչ պաշտոնապես» քիչ էր մնում ձեւավորվեր Քոչարյանի ներիշխանական բեւեռը, սակայն հիմա ԲՀԿ պատգամավորները կարող են հանգիստ լինել՝ նրանք ստիպված չեն ընդդիմություն դառնալ: Համաձայնություն է ձեռք բերվել, որ եւս 5-6 տարի նրանք կլինեն ՀՀԿ դաշնակիցը: Եվ նրանք ստիպված են կրկին օգնել Հանրապետական կուսակցությանը ձայներ հավաքելու գործում, որպեսզի պահպանեն մանդատների այն քանակը, որ ունեն ներկայում: Եթե գարնանը Գագիկ Ծառուկյանն ասում էր, որ մտադիր է ստանալ խորհրդարանի տեղերի մեծ մասը, ապա ներկայում նա զգալիորեն իջեցրել է նշաձողը:
Հատկանշական է, որ հասարակական գիտակցության մեջ ներդրվում է «ուրախություն» այն բանի համար, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է ճնշել քոչարյանական թիմի հավակնությունները: Հետաքրքիր է, որ նման տրամադրություններ կան նաեւ ընդդիմության մոտ: Գուցե լավ է, որ քոչարյանամետ ուժերին չհաջողվեց «ճեղքել», սակայն Սերժ Սարգսյանի «հաղթանակը» նշանակում է, որ երկրում պահպանվում եւ ամրապնդվում է աբսոլյուտիզմը:
Ներկայում յուրաքանչյուրն իր պարտքն է համարելու հավատարմության երդում տալ Սերժ Սարգսյանին կամ գոնե չխանգարել նրան: Իշխանության ուղղահայացը դառնում է ավելի ամուր, եւ մնում է պարզել, թե արդյոք հայ հասարակությանը ձեռնտու է նման իրավիճակը: Այս տարվա գարնանը հասարակությունը հնարավորություն ուներ ջարդել բացարձակ ուղղահայացը եւ ստեղծել իրապես բազմաբեւեռ խորհրդարան, որը կարտահայտեր քաղաքացու շահերը եւ կունենար հակակշիռների համակարգ: Սակայն հնարավորթյունը բաց թողնվեց՝ ինչ արժեն միայն Կոնգրեսի ներկայացուցչի խոսքերն այն մասին, որ խորհրդարան արժե մտնել միայն այն բանի համար, որպեսզի հասնեն Սերժ Սարգսյանի հրաժարականին:
Իսկ մարդիկ կարծում էին, որ խորհրդարանը պետք է, որպեսզի ազդի որոշումների ընդունման վրա, թույլ չտա ընդունել կամային պետական որոշումներ, որ նախագահը չունենա բացարձակ իշխանություն եւ ստիպված լինի հաշվի նստել հասարակական կարծիքի հետ: Նման խորհրդարանի պարագայում հասարակությունը կարող է ընդունել ցանկացած նախագահի գոյությունը, թեկուզ Սերժ Սարգսյանի:
Այնպես որ, ոչինչ չի «խանգարում» գարնանն անցկացնել «ազատ ու արդար» ընտրություններ: Եթե, իհարկե, այս ամիսների ընթացքում քաղաքական ուժերի մոտեցումներում ոչինչ չփոխվի, եւ նրանք չգիտակցեն աբսոլյուտիզմի սպառնալիքը:
Նաիրա Հայրումյան

No comments:
Post a Comment