Monday, November 21, 2011

Թուրքիայի մեջլիսի նախագահ. Մենք պատրաստ ենք առերեսվել մեր պատմության հետ

Panorama.am. 21-11-2011- Օրերս Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը Ստամբուլի Դոլմաբահչե պալատում սուլթան Աբդուլմեջիդի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովում հանդես է եկել բացման խոսքով և անդրադարձել Հայոց ցեղասպանության հարցին:
Թուրքական «Hurriyet» օրաթերթի տեղեկացմամբ` Ջեմիլ Չիչեքը մասնավորապես ասել է, որ Թուրքիան պատրաստ է առերեսվել իր անցյալի հետ ու անհրաժեշտության դեպքում բացել արխիվները:
«1915 թվականի դեպքերի հարցում էլ մենք պատրաստ ենք մեր պատմության հետ առերեսվել: Ով ինչ էլ ասի, մենք կբացենք մեր արխիվները: Պատրաստ ենք ուսումնասիրել պատմաբանների` քննարկվող ժամանակաշրջանին վերաբերող աշխատանքերը: Եթե նույնիսկ թերություններ, սխալներ էլ ունենք, ապա ստիպված ենք դրանք վերացնելով շարունակել ապագայի կառուցումը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի թերի և սխալ պնդումների փոխարեն, մեր գիտնականների առաջ քաշած իրական փաստերի հիման վրա քննարկումներ անել»,- ասել է Չիչեքը:

No comments: