Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ձերբակալված Ռագըփ Զարաքոլուն կալանվեց
«ԱԶԳ», 03-11-2011- Վերջին շրջանում Անկարայի օրակարգի առաջնահերթ խնդիրն է դարձել PKK-ի քաղաքային թեւը համարվող KCK-ն: Դրան մեծապես նպաստել է վարչապետ Էրդողանի կառավարությունը, մեղադրելով 2009-ին ասպարեզ իջած այս կառույցին, մերթ անվտանգության ուժերի դեմ ահաբեկչական գործողություններ ձեռնարկելու, մերթ PKK-ի անջատողականությունը «ժողովրդավարական ինքնավարությամբ» հիմնավորելու, եւ առհասարակՙ քաղաքացիների անդորրը գիտակցաբար խաթարելու մեջ: Դրանով փորձ է արվում ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ ահաբեկել այն մտավորականներին, որոնք ճշմարտությունը, մասնավորապես Հայոց ցեղասպանության իրողության ու քրդական հարցի առկայության մասին անկաշկանդ արտահայտվում են երկրում:
Այս մտավորականների մեջ առանձնահատուկ տեղ ունի Ռագըփ Զարաքոլուն: Նա մեր հասարակությանը հայտնի է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հոդվածներով, հայ եւ օտարերկրացի գիտնականների թեմային առնչվող տասնյակ աշխատությունների հրատարակմամբ եւ անձնուրաց այն գործունեությամբ, որը նա տարիներ շարունակ ցեղասպանության ճանաչման համար ծավալում է Թուրքիայում:
Զարաքոլուն զորագիվ է կանգնում նաեւ Թուրքիայում բնակչության 1/4 կազմող քրդերի սահմանադրական իրավունքների համար մղած պայքարին: Հոկտեմբերի 30-ին Ստամբուլում KCK-ի դեմ պայքարի շրջանակներում թուրքական անվտանգության ուժերը ձերբակալել էին 47 հոգու, ներառյալՙ Ռագըփ Զարաքոլուին: Հոկտեմբերի 1-ին ձերբակալվածներից 44-ը, դատարանի որոշմամբ, կալանվել է: Կալանվածների մեջ է նաեւ Թուրքիայի նոր սահմանադրության մշակման հանձնաժողովում ընդգրկված «Մարմարա» համալսարանի պրոֆ. Բյուշրա Էրսանլին:
«Բուգյուն» թերթի երեկվա համարի վկայությամբ, հարցաքննության ընթացքում տկն Էրսանլիին եւ պրն Զարաքոլուին ուղղվել է 50 հարցՙ կապված «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության քաղաքային ակադեմիայի աշխատանքներին մասնակցելու եւ որեւէ կազմակերպությանն անդամակցելու հետ: Այս կուսակցությունը խորհրդարանական է, վերջին ընտրություններում ստացել էր 35 պատգամավորական տեղ: Ի՞նչ առնչություն ունեն խորհրդարանական կուսակցության քաղաքական ակադեմիայի աշխատանքները ահաբեկչության հետ, ըստ երեւույթին գիտեն միայն թուրքական իշխանությունները:
Համենայն դեպս, հոկտեմբերի 30-ին «Ռագըփ Զարաքոլուին անհապաղ ազատ արձակելու» պահանջով հաղորդագրություն էր տարածել Կալանված լրագրողների հետ համերաշխության պլատֆորմը, իսկ Անկարայի մտքի ազատության նախաձեռնությունը «Բավակա՛ն է, վերջ տալ ահաբեկչության բնույթ կրող մարդաորսին» կարգախոսով կազմակերպել է ստորագրահավաք:
Պլատֆորմի հաղորդագրության մեջ ասված է. «Ձերբակալվեց հրատարակիչ , հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն: Հոկտեմբերի 4-ին KCK-ի դեմ Ստամբուլում իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալվել, ապա եւ կալանվել է նաեւ նրա որդինՙ Դենիզ Զարաքոլուն:
Ռագըփ Զարաքոլուն աշխարհում եւ Թուրքիայում հանրաճանաչ մտավորական է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, Թուրքիայի հրատարակիչների միության հրատարակության ազատության կոմիտեի նախագահը եւ «Բելգե» հրատարակչության սեփականատերը: Մարդու իրավունքների միության հիմնադիրներից է, ինչպես նաեւ սյունաշարի հեղինակ «Օզգյուր գյունդեմ» եւ «Էվրենսել» թերթերում: Զարաքոլուի դեմ հարուցված են բազմաթիվ գործեր, նա միտումնավոր է ձերբակալվել: Նպատակը, ի դեմս Զարաքոլուի, մտավորականներին առաջադեմ հասարակայնությանը խոսքի ու մամուլի ազատություններն ահաբեկելն է, սաստելը եւ սաստելու միջոցով լռեցնելը:
Նույն նկրտումով է ձերբակալվել նաեւ պրոֆ. Բյուշրա Էրսանլին: Վարչապետ Էրդողանն իր գրպանում ունի կալանման ենթակա 1400 հոգու մի ցուցակ, որի մեջ ընդգրկվածներին կալանում են «հասարակության դեմ պայքարի» բնույթ կրող «ահաբեկչության դեմ պայքարի» օրենքին համապատասխան: Կազմակերպվում է մարդաորս, մտավորականները դառնում են «ահաբեկչության դեմ պայքարի» օրենքի ահաբեկման թիրախը:
Մենքՙ Կալանված լրագրողների հետ համերաշխության ներկայացուցիչներս, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռագըփ Զարաքոլուին եւ տկն Բյուշրա Էրսանլիինՙ դատապարտելով նրանց ձերբակալությունը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments:
Post a Comment