Thursday, November 3, 2011

Le Figaro: Իրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Սիրիայի վերաբերյալ

Panorama.am. 2-11-2011- Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները անկացրել են երկու գաղտնի հանդիպում, որոնց ժամանակ քննարկել են Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի տապալման դեպքում երկրում քաղաքացիական պատերազմի կանխման հնարավոր քայլերը: Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Le Figaro» պարբերականը` հղում անելով սիրիական ընդդիմության ներկայացուցիչների հաղորդած տեղեկությունների վրա:
Թերթի հաղորդած տեղեկությունների համաձայն, խորհրդակցությունները կայացել են սույն տարվա օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբը ընկած ժամանակահատվածում: Մանավորապես, սույն հանդիպման ժամանակ կողմերը որոշում են կայացրել նպաստել Սիրիայում Եգիպտական սցենարի կրկնմանը, այն է՝ իշխանության փոխանցմանը երկրի զինված ուժերի հրամանատարությանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի տարբեր շրջաններում արդեն տևական ժամանակ անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են երկրի նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականը:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ բողոքի ակցիաների մեկնարկից առ այսօր Սիրիայում սպանվել է ավելի քան 3000 մարդ:

No comments: