Wednesday, November 2, 2011

Նենսի Փելոս. ԱՄՆ օգնությունը կոչված է նպաստել ղարաբաղյան կարգավորման ջանքերին

Diplomat.am. 1-11-2011- ԱՄՆ Կոնգրեսի անդամ Նենսի Փելոսին պատսխանել է US Azeris Network-ի (USAN) դիմումին ` կապված Հայաստանին եւ Ադրբեջանին ֆինանսական օգնություն տրամադրելու հետ:
«Ամերիկյան օգնությունը կոչված է նպաստել` տարածաշրջանային կայունությանը եւ լրացնել ամերիկյան դիվանագիտական ջանքերը, կարգավորելու՝ շարունակվող հայ -ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը», - նշել է կոնգրեսական Ն.Փելոսին:
Նրա խոսքով, նախագահ Բարաք Օբամայի՝ 2012 Ֆինանսական տարվա բյուջետային հարցումը ենթադրում է՝ 44,3 մլն դոլար օգնություն Հայաստանի եւ 21,4 մլն դոլար` Ադրբեջանի համար:
«Հուսով եմ, որ դուք հետագայում ևս կշարունակեք դիմել ինձ` ձեզ հետաքրքրող հարցերով», - նշել է Ն. Փելոսին:

No comments: