Thursday, November 17, 2011

Թուրք ազգայնականները հիշել են Երևանում այրված թուրքական դրոշները

HayNews.am. 16-11-2011- Թուրքական «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունում հիշել են Երևանում հրապարակայնորեն այրված թուրքական և օսմանյան դրոշները:
«Ազգայնական կուսակցության» գլխավոր քարտուղարի տեղակալ Աբբաս Բոզյելը կոչով է դիմել է Թուրքիայի կառավարությանն ու նախագահին, որպեսզի չլռեն, երբ Հայաստանում, Ֆրանսիայում, Հյուսիսային Իրաքում, եվրոպական մի շարք երկրներում այրում են թուրքական դրոշը:
«Ինչո՞ւ եք լռում, երբ այրում են Թուրքիայի դրոշը աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում նա Երևանում, եվրոպական երկրներում: Պահանջում ենք, որպեսզի նման դեպքերում քայլեր ձեռնարկեք: Ի՞նչ է` խանգարում «զրո խնդիրներ հարևանների հետ» մոտեցումը…»,-նշել է թուրք ազգայնական քաղաքական գործիչը` դիմելով իշխանություններին:

No comments: