Tuesday, November 22, 2011

«Թուրան». ադրբեջանական թերթին ուղղված ճնշումները շարունակվում են

Panorama.am. 21-11-2011- Այսօր լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի գրասենյակում տեղի է ունեցել «Խուրալ» թերթի աշխատակիցների մամուլի ասուլիսը: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Թերթի աշխատակից Անար Մահմուդօղլուն խոսել է խմբագրությանն ուղղված աճող ճնշումների մասին: Նա նշել է, որ չնայած դատական որոշման բացակայության, դադարեցվել է «Խուրալ» թերթի թողարկումը, ինչպես նաև տպարանները հրաժարվել են տպագրել թերթը:
Նա նշել է, որ ոչ պաշտոնական արգելք է դրվել նաև նոր «Ենի Խուրալ» թերթի խմբագրության վրա: Նոյեմբերի 5-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հրահանգել է բոլոր տպարաններին, չտպագրել «Ենի Խուրալ» թերթը:
Թերթի աշխատակիցները որակում են ստեղծված իրավիճակը, որպես՝ խոսքի և մամուլի ազատության խախտում, և մտադիր են դիվանագիտական առաքելություններին խնդրել, որպեսզի վերջիններս օգնեն պաշտպանելու իրենց իրավունքները:

No comments: