Tuesday, November 22, 2011

Newsland. Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Թուրքիայի համար սպառնալիք

Panorama.am. 21-11-2011- «Newsland» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի «նոր օսմանիզմի» քաղաքականությանը և նշել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այդ քաղաքականության հիմնական ուղղվածությունն է:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի «զրո խնդիրներ հարևանների» հետ քաղաքականությունը դժվար է պահպանել, քանի որ Հայաստանը նույնպես համարվում է Թուրքիայի հարևան պետություն, որի հետ, սակայն Թուրքիան ամենաբարդ խնդիրներն ունի:
«Ի դեպ, ակտիվ ու հետևողական քաղաքականություն է ցուցաբերում հայկական սփյուռքը, որպեսզի միջազգայնորեն ճանաչվի Օսմանյան կայսրության կողմից կատարված 1915 թ հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումը հղի է Թուրքիայի տարածքային ամբողջականության համար վտանգավոր սպառնալիքներով:
Թուրքիայում մշտապես տեղի են ունենում միջոցառումներ, որտեղ կենտրոնական հարցն այն է, թե արդյո՞ք Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանության համար:
Միևնույն ժամանակ Թուրքիայի հանրությունը ցավագին է արձանգանքում է նմանտիպ հայտարարություններին:
Այնուհետև պարբերականը հիշեցնում է, որ «Օսմանյան կայսրության կողմից 1915թ իրականացված մասսայական ոչնչացմանը՝ ցեղասպանությանը զոհ են գնացել ավելի քան 1.5 միլիոն հայ: Սակայն թուրքերը մինչև այսօր շարունակում են ժխտել, որ նրանք նման գործողություն են ի կատար ածել: Հատկանշական է այն հանգամանքը, որ Թուրքիան առաջին այն պետություններից էր, որը ստորագրել է 1948թ. ՄԱԿ-ի ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան՝ փորձելով միջազգային հանրության առաջ հանդես գալ որպես «արդար պետություն»:

No comments: