Wednesday, November 23, 2011

ՀՀ-ում Իրանի դեսպան. Իրանը միշտ կմնա եղբայրական Հայաստանի և հայ ժողովրդի կողքին

Panorama.am. 23-11-2011- Իրանի ժողովուրդն ու կառավարությունը միշտ կմնան եղբայրական և բարեկամական երկիր Հայաստանի և հայ ժողովրդի կողքին:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Երևանի Կրթության միջազգային ակադեմիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանը:
Համաձայն տեղեկատվության` Կրթության միջազգային ակադեմիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Մոհամմադ Ռեզա Շաքիբային շնորհվել է Լազարյանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի պատվավոր դոկտորի աստիճան:
Իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի հարցերով խորհրդական Մոհամմադ Ռեզա Շաքիբայի պաշտոնավարման ավարտի կապակցությամբ, վերջինիս պարգևատրել է մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով:

No comments: