“Արմնյուզ” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացնելով իր հրաժարականի բացատրությունները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ դրանով ինքը ցույց տվեց իր նվիրվածությունը Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին:
Նվիրվածության մասին այդ խոսքը թերեւս ակամայից հաստատում է այն տեղեկատվությունը, իհարկե ոչ պաշտոնական, որ Սերժ Սարգսյանը ներիշխանական դավադրություն է բացահայտել, այսպես ասած քոչարյանական ուղղվածությամբ դավադրություն:
Հարկ է նկատել, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից առաջ առավել համառորեն խոսվում էր Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին: Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ում մի խումբ լրագրողների հետ զրույցում ինքն էլ ժպտալով նկատեց, թե միգուցե բոլորի հրաժարականի մասին խոսում էին եւ պատկերացնում, բայց իր հրաժարականը ոչ ոք չէր պատկերացնում:
Սակայն, առավել սպասված հրաժարականի՝ Ռոբերտ Քոչարյանին ամենանվիրված անձանցից մեկը համարվող Արմեն Գեւորգյանի պաշտոնանկության փոխարեն, ստացվեց Հովիկ Աբրահամյանի “նվիրվածությունը”, իսկ Գեւորգյանի հարցը Սերժ Սարգսյանը հետաձգեց:
Հետաքրքիր իրավիճակ է ստացվում: Պետք է թերեւս ենթադրել, որ Արմեն Գեւորգյանը Սերժ Սարգսյանին կարողացել է համոզել կամ հավաստիացնել, որ որեւէ կապ չունի “դավադրության” հետ, ինչի շնորհիվ էլ կարողացել է թեկուզ առժամանակ, ասենք ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, հանել Արմնյուզին հարցազրույց տալու անհրաժեշտությունը:

No comments:
Post a Comment