Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին բազմիցս քննադատությամբ հանդես եկած` Թուրքիայում անվանի սյունակագիր Ջահիդ Քըլըչը «Ազադլիգ» թերթում հրապարակված` «Բաքվի դիկտատորությունը» հոդվածում, քննադատելով «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավեզ Զեյնալլըի ձերբակալությունը, Ադրբեջանի իշխանությանը մեղադրել է դիկտատորության մեջ:
«Իմ հոդվածից դժգոհները թող կարդան մի քանի օր առաջ «The New York Times»-ում հրապարակված` Ալիևներին Քադաֆիի հետ նույնացնող հոդվածը: Բերիայի ԿԳԲ-ն չի մահացել, նա ապրում է Ադրբեջանում: Պետք է գոհ լինել, որ ի տարբերություն Բերիայի ժամանակների, Ադրբեջանում ԿԳԲ-ականները մի գիշերում չեն վերացնում մարդկանց, այլ գոնե բանտ են ուղարկում», -նշում է հոդվածում:
«Կարծում էինք, թե Ադրբեջանը Իլհամ Ալիևն է ղեկավարում: Տեսանք, որ այն իրականում ղեկավարում է նրա աշխատակազմի 73-ամյա ղեկավար, կոմունիստական շրջանի մնացորդ Ռամիզ Մեհդիևը: Ադրբեջանում ամեն ոք գիտի, որ երկիրը Ռամիզ Մեհդիևն է ղեկավարում և Իլհամ Ալիևը չի կարող նրան հեռացնել պաշտոնից: Ինչպե՞ս կարող է Ալիևը իր հետ միասին կոռուպցիայի մեջ թաղված մեկին հանել աշխատանքից»,- ընդգծում է թուրք գրողը` նշելով, որ «Խուրալ»-ի խմբագրին ձերբակալել են Ի.Ալիևի մերձավոր Ռ.Մեհդիևին քննադատելու համար:
Ա.Զեյնալլիի ձերբակալության դեմ բողոքող թուրք գրողը զայրույթ է արտահայտել Ալիևի իշխանության նկատմամբ: «Աշխարն այլևս նախկինի պես հարմարավետ չէ դիկտատորների համար: Ոչ մի դիկտատորի և նրան շրջապատողների ապագայի համար այլևս երաշխիքներ չկան»,- հայտարարել է Ջ.Քըլըչը:

No comments:
Post a Comment