Monday, November 21, 2011

Իլհամ Ալիևը անձնական պատասխանատվություն է կրում. Կարեն Բեքարյան

Tert.am. 21-11-2011- «Հայկական կողմի վերջին զոհերը, և առհասարակ հայկական ու ադրբեջանական կողմի զոհերը ուղղակի պետք է դիտել Ալիևի պատասխանատվության ներքո, նա անձամբ պատասխանատվություն է կրում այդ զոհերի համար։ Այս մասին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը՝ Tert.am-ի խնդրանքով անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի դիպուկահարների կրակոցներից հայ զինվորների զոհվելու դեպքերին։
« Տարիներ շարունակ Ալիևի ռազմատենչ հռետորաբանության, ագրեսիայի, և ամեն կերպ ժողովրդին պատերազմի տրամադրելու արդյունքներն ենք քաղում հիմա: Այս ամենը նրա վարած քաղաքականության արդյունքն է, անկախ նրանից՝ պատերազմ ուզում է, թե ոչ: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համաձայնություն կար, որ երկու կողմն էլ պետք է հեռացնի իր դիպուկահարներին, սակայն Ալիևը այդքան քաղաքական կամք չունեցավ այդ քայլին գնալու համար»,- ասաց Բեքարյանը:

No comments: