Monday, November 21, 2011

Հայաստանում թիկնապահներով շրջելը ռաբիզության դաշտից է. Վարդան Հարությունյան

News.am. 21-11-2011- Հայաստանում մարդիկ թիկնապահներով են շրջում ոչ թե, որ իրենց վտանգ է սպառնում, այլ իրենց պետք է ցուցադրել իրենց հնարավորությունները: Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրինագծին:
«Նորմալ է, պետք է լինեն օրենքներ, բայց այս օրենքով ոլորտ չի կարգավորվի, այլ պարզապես կլինի եւս մեկ օրենք, որը կխախտվի: Ռաբիզության դաշտից է ունենալ ավելի շատ թիկնապահ եւ մյուսին ցույց տալ, որ իր թիկնապահների թիվը շատ է»,- ասաց Վ. Հարությունյանն ու հարց հնչեցրեց. «Ո՞նց եք կարգավորելու, որ յոթ մեքենայով չշրջեն»:
Ի պատասխան, ասուլիսի մյուս բանախոս` ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց. «Մենք օրենքում նշել ենք, որ ուղեկցող մեքենան լինի տարբերանշանով: Իսկ եթե ցանկություն կա` կստուգենք»:
Դիտարկմանը, թե ստուգման ենթարկվելիս կասեն, որ դա հորեղբոր որդու մեքենան է, Հ. Սահակյանն արձագանքեց, որ եթե ստուգեն, որ այդ մեքենան բոլոր միջոցառումներին շրջում է տվյալ անձի հետ, նա էլ պատասխանատվության կենթարկվի:
NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս են օրինագծին վերաբերվում այն հանրապետականները, ովքեր թիկնապահ ունեն, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դրական» ու ինքն էլ ծիծաղեց:

No comments: