Հայկական բանակում ծառայած մի խումբ երիտասարդներ բաց նամակ են հղել Գերագույն Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին, որում իրենց վրդովմունքն են հայտնում այն կապակցությամբ, որ «երկրի բարձրագույն ղեկավարության շրջապատում գնալով ավելանում է բանակում չծառայած երիտասարդների թիվը»: Նրանք Սերժ Սարգսյանից պահանջում են դիրքորոշում արտահայտել 1972-ից հետո ծնված և բանակում չծառայած պատգամավորների, նախարարների և այլ բարձրաստիճան երիտասարդների եւ նրանց բարձր պաշտոնների նշանակելու հարցի առնչությամբ: Բանակում ծառայածներն իրավացիորեն նշում են, որ Հայաստանի համար նման անարդարությունը կարող է կործանարար լինել:
Հայկական մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ այս կամ այն բարձր պաշտոնյայի՝ բանակում չծառայելու մասին: Սովորաբար, սակայն, այս պաշտոնյա երիտասարդների գերակշիռ մասը բանակում չեն ծառայում օրենքի «տառով». նրանք անվճար սովորում են բուհում, այնուհետեւ ընդունվում մագիստրատուրա-ասպիրանտուրա, այդ ընթացքում էլ հասցնում ամուսնանալ եւ երեխաներ ունենալ:
Բարձրաստիճանների, կամ նրանց որդիների մեկ այլ մաս էլ տարբեր պատրվակներով ստանում է տարկետումներ, կամ իր զինվորական ծառայությունն անցկացնում Երեւանի սրճարաններում ու գիշերային ակումբներում:
Ով ով, բայց մեր ղեկավարները լավ գիտեն բանակի վիճակը, եւ իրենց որդիներին «կամավոր» բանակ չեն ուղարկի: Իսկական ծառայության: Այդ ուրիշների «թուլեքը», ինչպես կասեր Վովա Գասպարյանը, թող գնան ծառայեն:
Բանակում ծառայած երիտասարդներն իրենց նամակում խոսում են արդարությունից: Արդարությունը որքան վերացական, նույնքան էլ կոնկրետ հասկացություն է, երբ առնչվում է մարդու արժանապատվության, հավասարության զգացումին: Եւ դա երբեմն ավելի ծանր հետեւանքներ է ունենում, քան պատերազմը:

No comments:
Post a Comment