Saturday, November 26, 2011

Ինչպե՞ս է Իրանը պատկերացնում Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ հավանական պատերազմը

News.am. 25-11-2011- Իրանցիները երեք հնարավոր տարբերակ են դիտարկում, եթե ամերիկա-իսրայելական զինված ուժերը հարձակվեն ԻԻՀ-ի վրա: Այաթոլա Ալի Խամենեի պաշտոնական կայքում հրապարակվել է տեղական ռազմական վերլուծաբան Ամիրա Մոհեբյանի հոդվածը, որտեղ ներկայացված են հնարավոր սցենարները: Lenta.ru-ն գրում է, որ հետազոտության համաձայն, հնարավոր է`
-համընդգրկուն պատերազմ, որտեղ գործի կդրվեն հարվածներ օդից, ինչպես նաեւ ցամաքային ներխուժում:
-սահմանափակ ներդրումներ` կենտրոնացած հրամանատարական վերահսկող կենտրոնների վրա` վարչակարգի եւ Իրանում ընդհանուր իրադրության ապակայունացման նպատակով:
-առանձին ռազմական ուժերի վերացումը, որոնք կարող են վնասաբեր լինել ԱՄՆ-ի եւ (հատկապես) Իսրայելի համար:
Հեղինակը առաջին տարբերակը քիչ հավանական է համարում, քանի որ արեւմտյան ուժերը բավարար միջոցներ չունեն դրա իրականացման համար: Բացի այդ, Մոհեբյանը կարծում է, որ ԱՄՆ-ը կվախենա է մասշտաբային պատերազմ սկսել նախընտրական շրջանում եւ առանց բավականաչափ հետախուզության:
Նրա գնահատմամբ, երկրորդ եւ երրորդ տարբերակները ավելի իրատեսական են, բայց այդ դեպքում եւս հարձակվողները կբախվեն մի շարք արգելքների հետ: Իրանն ի վիճակի է պաշտպանել գլխավոր քաղաքական եւ ռազմական կենտրոնները, հարձակման դեպքում Իսլամական հանրապետության պատասխանը կլինի «անկանխատեսելի»: Միջուկային օբյեկտների լիակատար ոչնչացումը անհնար կլինի դրանց չափերի եւ երկրում լայն տարածվածության պատճառով:
Վերլուծաբանը եզրակացնում է, որ Իրանի նկատմամբ սահմանափակ հարվածները հազիվ թե հասնեն իրենց նպատակին, բայց այդուհանդերձ կդառնան մեծ պատերազմի սկիզբ, որը կունենա անկանխատեսելի հետեւանքներ:

No comments: