Saturday, November 26, 2011

Քաղաքագետ. «Իրանը նախազգուշացրել է Ադրբեջանին»

7or.am. 25-11-2011- Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ մեր իշխանություններին խնդրել է զուսպ լինել առաջարկների առիթով։
–Մինչև վերջնական պայմանագիրը չպետք է համաձայնվել տարածաշրջան խաղաղապահ զորքերի տեղակայման առաջարկին,–ասել է բանախոսը։
Նրա խոսքերով՝ այս առիթով նաև նախազգուշացում կամ սպառնալիք հնչեցվեց հարևան Իրանի կողմից՝ ուղղված Ադրբեջանին։
Իրանի պաշտպանության նախարարը Բաքու կատարած այցի ժամանակ հստակ զգուշացրել է Ադրբեջանի իշխանություններին հանդես չգալ նման որևէ առաջարկով։
Այդ պատճառով էլ քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանը հանդես չի գա որևէ առաջարկով և կմերժի ցանկացած առաջարկ։

No comments: