Tuesday, November 22, 2011

ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան և Կանադան ցանկանում են Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել

7Or.am. 21-11-2011- Միացյալ Նահանգները և Կանադան պատրաստվում են երկուշաբթի հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի նախագծի մասին։ Այս մասին հաղորդում է ամերիկյան «ABS» հեռուստաալիքը։
ԱՄՆ ներկայացուցիչները հեռուստաալիքին հայտնել են, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը կարող է պատժամիջոցների կիրառում հայտարարել այն ոլորտներում, որոնք Իրանն օգտագործում է, որպեսզի շրջանցի էներգետիկայի և ֆինանսական ոլորտներում գոյություն ունեցող արգելքները։
Ավելի վաղ ԱՄՆ–ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Իրանի նկատմամբ պատժամիջոցների բանաձևի համատեղ ծրագիր են մշակել և ներկայացրել «Մագատե»–ի խորհրդի քննարկմանը։
Նախատեսվում է, որ բանաձևի քննարկումը և քվեարկությունը տեղի կունենան այս ուրբաթ։

No comments: