«ԱԶԳ», 03-11-2011- Եվրոմիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը պատրաստվում է այցելել Հարավային Կովկաս` երեք հանրապետություններում հանդիպումների օրակարգով: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիային, հայտնում են, որ այցելությունը տեղի կունենա նոյեմբերի երկրորդ կեսին:
ԵՄ գերագույն հանձնակատարի տարածաշրջանային այցելության մասին քիչ ավելի վաղ հիշատակել էր նաեւ Հայաստան-ԵՄ բանակցություններում Եվրոմիությունը ներկայացնող Գունար Վիգանդը, սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվել, թեեւ մասնավորապես նոյեմբերի 20-ին Էշթոնը կլինի Բաքվում, ամենայն հավանականությամբ, մինչ այդ այցելելով Հայաստան եւ Վրաստան:
Արեւելյան գործընկերությունը, որի շրջանակներում հարավկովկասյան երեք երկրները տարբեր առաջընթացներով հարաբերություններ են հաստատել ու զարգացնում Եվրոմիության հետ, թերեւս հիմնական օրակարգային թեմաներից մեկը կլինի` չմոռանալով հակամարտությունների կարգավորմանը ԵՄ ներգրավման հարցերը, որոնք վերջին շրջանում առավել ակտիվությամբ են առաջ մղվում:

No comments:
Post a Comment