Wednesday, November 2, 2011

Անկարան հայկական մամուլին հրավիրում է մասնակցել նոր Սահմանադրության ստեղծման աշխատանքներին

Tert.am. 2-11-2011- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը նոր Սահմանադրության ստեղծման աշխատանքներին հրավիրել է մացնակցել նաև ազգային փոքրամասնություններին պատկանող 4 թերթերի ներկայացուցիչներին։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Չիչեքը նոր Սահմանադրության ստեղծման առնչությամբ Ստամբուլում կայանալիք ժողովին հրավիրել է 5 լրատվական գործակալությունների, 29 թերթերի և 25 հեռուստաալիքների ներկայացուցիչների։
Հրավիրվածների թվում են Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» և «Ժամանակ», հունական «Ապոևմատինի» և հրեական «Շալոմ» թերթերի ներկայացուցիչները։

No comments: