Wednesday, November 2, 2011

Թուրքիայի մեջլիսի նախագահը հանդիպելու է այդ երկրի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Panorama.am. 2-11-2011- Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը ծրագրել է նոյեմբերի 3-ին Ստամբուլում ընդունելություն կազմակերպել և նոր սահմանադրության թեմայով լրատվամիջոցների ղեկավարների հետ քննարկում անցկացնել:
Ինչպես տեղեկացնում է «CnnTurk» լրատվական ծառայությունը, հիշյալ քննարկմանը հրավիրված են մասնակցելու Թուրքիայում լույս տեսնող 29 թերթերի, 3 ամսագրերի և հեռարձակվող 25 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ:
Նշվում է նաև, որ հրավիրյալների ցուցակում ընդգրկված են Թուրքիայի ազգային փոքրամասնությունների տպագիր օրգանները ևս: Այսպես` նոյեմբերի 3-ի ընդունելությանը ներկա են լինելու նաև հայկական «Ակոս» և «Ժամանակ» թերթերը, հրեական «Շալոմ» և հունական «Ափոյևմատինի» պարբերականները:

No comments: