Thursday, November 24, 2011

Ահմադինեժադ. Միջուկային զենքն այն ժողովուրդներն են ստեղծում, ովքեր մշակույթ և փառավորություն չեն ունեցել

«Իրանի ժողովուրդը միջուկային զենք ստեղծելու կարիք չունի, միջուկային զենք այն ժողովուրդներն են ստեղծում, ովքեր մշակույթ ու փառավորություն չեն ունեցել»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
«Գերտերությունները տարբեր պատրվակներով փորձում են կասեցնել Իրանի ժողովրդի առաջընթացը: Հազարավոր ատոմային ռումբեր ունեցող երկրներն Իրանին են մեղադրում ատոմային զենք ստեղծելու մեջ»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Մահմուդ Ահմադինեժադը, անդրադառնալով արևմտյան մի շարք երկրների կողմից Իրանի կենտրոնական բանկը պատժամիջոցներ ենթարկելու փաստին, նշել է. «Արևմուտքը, տեսնելով, որ Իրանի ֆինանսական պաշարները մեծանում են, իսկ իրենք գտնվում են տնտեսական ճգնաժամի մեջ, սկսեցին Իրանի նկատամամբ նոր պատժամիջոցներ կիրառել»:

No comments: