Panorama.am. 2-11-2011- Իրանը պաշտոնական նոտա է հղել Միացյալ Նահանգներին, որում պաշտոնապես հերքել է ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ ահաբեկչություն կազմակերպելու վերաբերյալ Սպիտակ տան մեղադրանքները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիյա Նուլանդի արած հայտարարության վրա:
Վերջինիս խոսքերով, յոթ էջանոց փաստաթուղթը իր մեջ պարունակում է «բազմաթիվ ամպագորգոռ բառեր և հերքումներ»:
Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընգծել է այն հանգամանքը, որ փաստաթուղթը իրականում որևէ կերպ չի հերքում պաշտոնական Թեհրանի դեմ առաջ քաշված մեղադրանքները:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է երկու իրանցի: Հաղորդվում էր, որ նարցից մեկը ընդունել է իր մեղքը՝ տեղեկացնելով որ ահաբեկչության ֆինասավորումը իրականացվում է Իրանի իշխանությունների կողմից:

No comments:
Post a Comment