HayNews.am. 3-11-2011- Հայաստանը Պաղեստինի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամությանը կողմ լինելու իր պատճառներն ունի: Նախ այս որոշմանը կողմ է քվեարկել Իրանը եւ արաբական երկրները, որոնց հետ հարաբերություններում ,մասնավորապես `Իրանի, ոչ մի «տարաձայնություն», որպես հարեւանի եւ կարեւորագույն դաշնակցի չպետք է ծագի`հաշվի առնելով այն որ ,այս որոշմանը դեմ է բնականաբար Իսրայելը եւ սա գուցե սխալ հասկացվեր հարևան Իրանի կողմից ,իսկ միակ վստահելի հարեւանի վստահությունը կորցնելն այս հարաբերական խաղաղության պարագայում մեզ բնավ պետք չէ,- պարզաբանում է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը :Փորձագետը HayNews.am-ի հետ զրույցում հարկ է համարում հիշեցնել նաև որ, Արցախյան պատերազմի ժամանակ Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին ու ամեն կերպ աջակցել: Երրորդ պատճառը `Հայաստանը մտածում է, որ այս դիրքորոշմամբ Արցախի հետ կապված կարող է շահեկան ինչ որ բան կորզել կամ ակնարկել :
Ինչ է մտածում այս դեպքում Հայաստանը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հարաբերությունների առնչությամբ ,մի՞թե դրանք չեն մտահոգում ու պակաս կարեւոր են:
« Պաղեստինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամությանը կողմ լինելը չի վտանգի ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հարաբերությունները»:
Հիշեցնենք ,որ Պաղեստինին ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամության որոշման քվեարկությանը կողմ է քվեարկել 107 երկիր, այդ թվում`Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Իրանը ,իսկ 14-ը դեմ են արտահայտվել, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Գերմանիան,Վրաստանը ,52 երկիր, այդ թվում Մեծ Բրիտանիան, ձեռնպահ են մնացել:Իսկ ԱՄՆ-ն ,ինչպես ավելի վաղ հայտարարել էր ,դադարեցրել է ֆինանսավորումն այն բանից հետո ,երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր կազմի մեջ է ընդգրկել Պաղեստինին `որպես իրավահավասար անդամ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը այդ որոշումն անվանել է “ափսոսանքի արժանի ու շտապողական որոշում”`պնդելով թե այն չի նպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը:

No comments:
Post a Comment