Tert.am. 3-11-2011- Լիբանանի խորհրդարանում երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ, պատասխանելով պատգամավորներ Մարվան Համաթեի և Ահմեդ Ֆաթֆաթի այն հայտարարություններին, թե Բեյրութի մերձակա շրջաններից մեկում ՀՅԴ կուսակցությունը Սիրիայի քաղաքացիություն ունեցող քրդերին վտարում է, խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին ասել է, որ Պուրճ Համուտ թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ սխալ և իրականությանը չհամապատախանող ինֆորմացիա է շրջանառվում։
Ինչպես հաղորդում է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» պարբերականը, Բագրատունին ընդգծել է, որ Պուրճ Համուտի քաղաքապետարանի որոշումն առնչվում է շրջանում «վարձակալման պայմանագրերի կարգավորմանը, ինչպես նաև օրինազանցությունների և ապօրինությունների սանձմանը», դրան, սակայն, քաղաքական երանգ է տրվել։
«Անհրաժեշտ է իմանալ, որ Պուրճ Համուտի քաղաքապետարանի որոշման նպատակն է վերջ տալ շրջանում լիբանանցիների և ոչ լիբանանցիների կողմից իրականացվող ապօրինություններին, արգելել անկարգությունները և սանձել հասարակական բարոյականությանը վնաս հասցնող վարվելակերպը»։
«Վստահեցնում եմ, որ այս քայլերը քաղաքական որևէ ենթատեքստ չունեն և պահանջում եմ չշահարկել Պուրճ Համուտում օրինազանցությունները սանձելու այս որոշումը: Պուրճ Համուտից լիբանանցի թե սիրիացի մեր քուրդ եղբայրներին վտարելու մասին խոսելը նշանակում է հարված հասցնել Պուրճ Համուտում տիրող ազգային համերաշխությանը ու համագոյակցությանը, ինչպես նաև միացյալ պատմությանն ու նույն ճակատագրին արժանացած հայ և քուրդ ժողովուրդներին, որոնք սպանդի և ջարդի են ենթարկվել նույն դահիճի ձեռքով»,–ասել է նա։
«Ցանկանում եմ, որ զուտ օրինական բնույթ կրող այս հարցը ներքին կամ արտաքին քաղաքական նպատակներով չշահարկել, քանի որ ՀՅ Դաշնակցությունը և լիբանանահայությունը շատ հեռու են են նման նպատակներից»,–ասել է Բագրատունին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիբանանի ՀՅԴ տեղեկատվական գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որում հերքել էր արաբական և թուրքական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե կուսակցությունը Լիբնանում քրդերի դեմ «արշավ է սկսել»։
Հաղորդագրությունում նշված էր, որ քաղաքապետարանը պարզապես քայլեր է ձեռնարկում՝ Համուտում կարգուկանոն հաստատելու համար, որտեղ «բացահայտվել են» մեծ թվով մարդիկ, որոնք չունեն անձը հաստատող փաստաթուղթ, կամ որոնք այդ շրջանում տներ են վարձակալում ապօրինի կերպով՝ առանց քաղաքապետարանում համապատասխան գրանցման և այլն։ «Ընդառաջելով շրջանի բնակիչների և քաղաքացիական մարմինների պահանջներին, ինչպես նաև Դաշնակցության նախանձախնդրությունը՝ Պուրճ Համուտի, Տորայի և Նապաայի շրջանները պահելու որպես մի վայր, որտեղ քաղաքացին կարող է ապրել հանգիստ, ապահով, ազատ տեղաշարվել, կուսակցությունը նախաձեռնել է դիմել քաղաքապետարանին, որպեսզի այն վերջ դնի այս խորթ և անօրեն վիճակին: Այս քայլի հետևում որևէ քաղաքական, համայնքային, կրոնական կամ ազգային նկատառում չկա»,–ասված էր հաղորդագրության մեջ։

No comments:
Post a Comment