«Լրագիր» 3-11-2011- «Բրիտանական բանակը Իրանին հարվածելու դեպքում գործողությունների պլան է մշակում, որը կարող է տեղի ունենալ Թեհրանի կողմից ուրանի հարստացման ծրագրի հետ կապված մտահոգությունների աճի պայմաններում», - գրում է The Guardian պարբերականը:
Թերթի տեղեկություններով, ռազմական նախարարությունում արդեն հատուկ խումբ է ստեղծվել աշխատանքների իրականացման համար, իսկ պլանը նախատեսում է Իրանի մեձակա ջրերում Tomahawk տեսակի հրթիռներով զինված բրիտանական ռազմանավերի և սուզանավերի տեղակայում, ինչպես նաև օդուժի նախապատրաստում: Ցամաքային ռազմական գործողություններ չեն նախատեսվում: Միևնույն ժամանակ, պլանով չի բացառվում հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններ Իրանի տարածքում:
Արևմտյան հետախուզությունների տեղեկություններով, Իրանում ուրանի հարստացման ցենտրիֆուգները տեղափոխվում են ստորգետնյա բունկերներ, որտեղ դրանք հնարավոր չի լինի ոչնչացնել հրթիռների կետային հարվածներով: Իսկ իսրայելական հետախուզությունը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չուշացնել հարվածները մինչ այն պահը, երբ արդեն հնարավոր չի լինի ոչնչացնել ցենտրիֆուգները:
Սակայն հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի ցանկանում Իրանին հարվածելու որոշում ընդունել մինչ նախագահական ընտրությունները՝ հաջորդ տարվա նոյեմբերին, սակայն չի բացառվում, որ նա ստիպված լինի նման որոշում ընդունել:

No comments:
Post a Comment