«Լրագիր» 3-11-2011- ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տվող Հովիկ Աբրահամյանի “հրաժեշտի հարցազրույցը” Արմնյուզին թերեւս ավելի հետաքրքիր էր ստացվել, քան Կարեն Կարապետյանինը: Եթե Կարապետյանը հայտարարել էր, չնայած իր հրաժարականին, այդուհանդերձ “թըմում” մնալու մասին, ապա Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ իր հրաժարականը հանրապետության նախագահին նվիրվածության ապացույց է:
«Այդ քայլով ես ապացուցեցի իմ նվիրվածությունը երկրի նախագահին, Հանրապետական կուսակցությանը: Ապացուցեցի, որ պաշտոնը չէ, որ ինձ պահում է կուսակցության անդամ», ասել է Հովիկ Աբրահամյանը:
Արդյոք ով եւ ինչի համար է կասկածել Աբրահամյանի նվիրվածությանը, որ նա ունեցել է պաշտոնի գնով այդ նվիրվածությունն ապացուցելու կարիք: Արդյոք Սերժ Սարգսյանն է կասկածել Հովիկ Աբրահամյանի նվիրվածությանը, թե ասենք Աբրահամյանը թանկ “գրազ” է եկել, որ հավատարիմ է Սարգսյանին եւ դրա համար պատրաստ է ամեն ինչի:
Արդյոք Հովիկ Աբրահամյանը նվիրվածության ապացույցի մասին իր խոսքով չի հաստատում այն տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանը նրա մասնակցությամբ այսպես ասած քոչարյանական “դավադրություն” է բացահայտել համակարգում, ինչի համար էլ մի քանի պաշտոնյաների ազատում է պաշտոններից:
Նվիրվածությունն ապացուցելու ինչ խնդիր ուներ Հովիկ Աբրահամյանը, եթե խոսքը, ինչպես նա է հավաստիացնում, ընդամենը կուսակցական նախընտրական մենեջմենտին է վերաբերում: Ավելին, Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե այժմ ինքը ավելի կարեւոր պաշտոն է համարում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը, քան ԱԺ նախագահը:
Հետեւաբար, ստացվում է, որ Աբրահամյանը ոչ թե զոհաբերության է գնացել, այլ այսպես ասած պաշտոնի բարձրացումն է նախընտրել: Իսկ նվիրվածության ապացույց կարող է լինել զոհաբերությունը: Հետեւաբար Աբրահամյանն ինչ որ տեղ կեղծում է, կամ ոչ մի տեղ էլ չի կեղծում, այլ պարզապես փորձում է պաշտոնից հետո գոնե պահել ասենք բիզեսները: Ի վերջո, կասկած չկա, որ հայաստանցի պաշտոնյաներն իսկապես կառչած չեն իրենց պաշտոններից: Պարզապես նրանք հասկանում են, որ պաշտոնը բիզնեսի գրավական է, այսինքն բիզնեսը պահելու, բիզնես-արտոնությունները պահելու միջոց: Եթե չլինի իշխանություն եւ պաշտոն, ապա կարող է նաեւ չլինել օրինակ բիզնեսը:
Թերեւս դա է պատճառը, որ ասենք ի տարբերություն Կարեն Կարապետյանի, որին Սերժ Սարգսյանն աշխատանքի տեղավորեց Գազպրոմում, Հովիկ Աբրահամյանի “հրաժեշտի հարցազրույցը” ավելի շատ “հրաժեշտի աղերս” էր հիշեցնում ուղղված Սերժ Սարգսյանին:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments:
Post a Comment