Thursday, November 10, 2011

Հայ-թուրքական արձանագրային գործընթացում ձեռքբերումներ չունեցանք, բայց կորուստներ էլ չունեցանք. Սաֆրաստյան

Tert.am. 10-11-2011- Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների գործընթացին, բացատրել է, թե ինչու ինքն այդ գործընթացին ժամանակին չի ընդդիմացել, թեև դատելով նրա հեռուստաելույթներից, հենց նա պետք է լիներ առաջինը ընդդիմացողներից մեկը:
«Ես դա չարեցի, որովհետև հասկացա, որ մեզ համար մի պահ է ստեղծվել, երբ կարելի է քիչ բան կորցնելով՝ շատ բան ստանալ: Մի գաղտնիք էլ բացեմ՝ հայտնի արձանագրությունների շրջանառության բոլոր փուլերում այս սեղանի շուրջ մեր
փորձագիտական կարծիքներն են պատրաստվել և հասցեագրվել պետական համապատասխան ատյաններին», - ասել է թուրքագետը:
Հարցին, թե երկու տարվա հեռավորությունից գնահատելով գործընթացը, կարելի՞ է արդյոք ասել, որ գործընթացն սկսելն առհասարակ սխալ էր, նա Սաֆրաստյանը պատասխանել է.
«Հիմա մենք ի՞նչ ունենք՝ նույն վիճակը, որն առկա էր մինչև գործընթացը սկսելը. մենք որևէ ձեռքբերում չունեցանք, բայց չունեցանք նաև կորուստ: Նկատի ունեմ, որ այն հիմնական երեք խնդիրները, որոնց շուրջ թուրքերն ուզում էին մեզանից զիջում կորզել, անփոփոխ են՝ Ղարաբաղի հարց, Ցեղասպանության ճանաչում, Ղարսի պայմանագիր: Ոչ մի զիջում չի եղել»:

No comments: